Դպրություն

Փափուկ հմտությունները` ժամանակի պահանջ․ «Դպրություն»

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել է փափուկ հմտությունների զարգացման կենտրոն։ Կենտրոնի բացումը 2022 թվականի հունվարին մեկնարկած և այս տարվա հունիսին ավարտված «Փափուկ հմտությունների զարգացումը՝ որպես զբաղվածության հիմնական գործիք» նախագծի ամփոփումն էր:

«Ծրագրի իրականացման համար մենք գտանք կայուն և հաջող գործընկերներ, որոնց օճանդակությամբ, 1.5 տարվա ընթացքում պատրաստեցինք փափուկ հմտությունների վերաբերյալ մոդուլներ, վերապատրաստեցինք մեր դասախոսներին և իրականացրեցինք փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի ստեղծումը», – ասում է ՀԱԱՀ– ի միջազգային կապերի դեպարտամենտի պետ, ա․գ․թ․, դոցենտ Գարեգին Համբարձումյանը։

«Այսօր ժամանակակից աշխատաշուկայի պահանջներն են, որ բացի կոշտ հմտություններից, որոնք ենթադրում են մասնագիտական հմտություններ, ցանկացած աշխատակից պարտադիր ունենա փափուկ հմտություններ։ Սա նշանակում է հատուկ կարողություններ, որպեսզի նա կարողանա աշխատել թիմում, կարողանա նպաստել կազմակերպության զարգացմանը, միաժամանակ աճել և զարգանալ տվյալ միջավայրում», – ասում է ՀԱԱՀ–ի միջազգային կապերի դեպարտամենտի դրամաշնորհային ծրագրերի համակարգող, կ․գ․թ․, դոցենտ Ալլա Ալեքսանյանը։

«Այսօր գործատուները շատ են կարևորում, որ մասնագիտական հմտություններից զատ մեր ուսանողները ունենան նաև փափուկ հմտություններ։ Դրա համար մենք անում են ամեն ինչ, որ ագրարային համալսարանի շրջանավարտը պատրաստ լինի աշխատաշուկա մտնելուն և իր կարիերայի կայուն աճի զարգացմանը», – ասում է ՀԱԱՀ–ի կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի վարիչ մ․գ․թ․, դոցենտ Լիանա Վարդանյանը։

Back to top button