Դպրություն

Ովքե՞ր են սովորում և աշխատում «Ինժեներական քաղաք»-ում․ «Դպրություն»

«Ինժեներական քաղաք»-ը պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և մասնավոր հատվածի համագործակցությամբ և աջակցությամբ։

«Ինժեներական քաղաք»-ի կառուցման նպատակն էր՝ փորձարկել տարածաշրջանում նախադեպը չունեցող նոր մոդել և ձևավորել Հայաստանի ինժեներական կլաստեր։

Բուհերի հետ համագործակցությամբ կազմակերպվում են նաև բակալավրի և մագիստրոսի դասընթացներ։Կան ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված կրթական ծրագրեր։ Ներդրվել է ավիատիեզերական սարքաշինություն մագիստրոսական ծրագիր։

Ինժեներական քաղաքում գործունեության հիմնական ոլորտները հետևյալն են՝

  • Անվարորդ տեխնոլոգիաների առաջատար լաբորատորիա,
  • 5G հետազոտական լաբորատորիա, 
  • Իրերի ինտերնետ (IOT) արդյունաբերական լաբորատորիա,
  • Կիսահաղորդիչների տեստավորման լաբորատորիա,
  • Ռադիո-հաճախականության և միկրոալիքների լաբորատորիա
  • Մեքենաների լաբորատորիա (Machine Lab)
  • Չափման լաբորատորիաներ (Measurement Labs)

«Դպրություն» հաղորդաշարի հյուրեն են Ինժեներական քաղաքում իրականացվող կրթական ծրագրերի ղեկավար Անդրանիկ Աղաջանյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում ծրագրի ղեկավար, Ինժեներական քաղաք ծրագրի պատասխանատու Մարինա Մինասյանը և «ԱՏԳ» բարձր տեխնոլոգիական ընկերության գլխավոր ինժեներ Սուրեն Էյրամջյանը։

Back to top button