Հայաստանի Հանրային Ռադիո

Իսպանիայի հավաքականը հաղթեց Բելգիային և դուրս եկավ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ
ԱՄՆ-ի «Սոու-Ֆայ» մարզադաշտում ավարտվեց Մունդիալ-2026-ի քառորդ եզրափակիչ Իսպանիա-Բելգիա հանդիպումը: Լարված խաղում 2:1 հաշվով հաղթեց Իսպանիայի հավաքականը:

Խաղի 30-րդ րոպեին Ֆաբիան Ռուիսը բացեց հաշիվը և առաջ մղեց իսպանացիներին: Սակայն մինչև առաջին խաղակեսի ավարտը՝ 41-րդ րոպեին, բելգիացի հարձակվող Շարլ դե Կետելարեն գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը:

Խաղի ավարտից քիչ առաջ՝ 87-րդ րոպեին, Միկել Մերինոն խփեց Իսպանիայի հաղթական գոլը:

Այս հաղթանակից հետո Իսպանիան անցավ կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Ֆրանսիայի հավաքականի հետ: Ֆրանսիացիներն ավելի վաղ 2:0 հաշվով հաղթել էին Մարոկկոյին:

Երևանի քաղաքապետարանը 30 իրավախախտում է արձանագրել «Քարֆուրում»
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Քարֆուր» առևտրային ցանցի օբյեկտներում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 30 իրավախախտման դեպք, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նշվում է, որ 14 դեպք է արձանագրվել պիտանելիության ժամկետն անցած ապրանքների իրացման մասով։ Բացի այդ, մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի 14 դեպք է արձանագրվել, 2 դեպք էլ՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջների խախտման վերաբերյալ։

Հայտնաբերված բոլոր իրավախախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Նորարարություն՝ հանուն անվտանգության. ամփոփվել է ռազմարդյունաբերական դրամաշնորհային մրցույթը
2026 թվականի հուլիսի 9-ին և 10-ին Երևանի Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի և «Գիտության և տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամ»-ի համատեղ կազմակերպած «Գաղափարից մինչև պետական փորձարկում» ռազմարդյունաբերական դրամաշնորհային մրցույթը, տեղեկացնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։

Մրցույթի նպատակն էր աջակցել ռազմարդյունաբերական ոլորտի նորարարական մշակումներին՝ գաղափարի փուլից մինչև նախատիպի ստեղծում և պետական փորձարկումների իրականացում։

Երկօրյա ներկայացումների ընթացքում 26 մասնակից թիմեր մրցութային ժյուրիին ներկայացրել են իրենց նախագծերը, տեխնիկական լուծումները և դրանց կիրառման հնարավորությունները։

Ժուրիի գնահատմամբ՝ «Լավագույն գաղափար» անվանակարգում 10 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի արժանացել է «YerevaNN» թիմը՝ ցանկացած դիտանկյունից օդային պատկերների և արբանյակային քարտեզների համապատասխանեցման նախագծով։

«Ամենախոստումնալից մշակում» անվանակարգում 20 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի արժանացել է «YEA Engineering» թիմը՝ ԱԹՍ-ների ճնշման ՌԷՊ համակարգի նախագծով։

Մրցույթի ընդհանուր մրցանակային բյուջեն կազմել է 30 մլն ՀՀ դրամ։

Մրցույթին մասնակցել են ինչպես սկսնակ թիմեր, այնպես էլ գործող ռազմարդյունաբերական ընկերություններ՝ ներկայացնելով նոր մշակվող արտադրանքներ և տեխնոլոգիական լուծումներ, որոնք գտնվում են նախնական կամ միջանկյալ պատրաստվածության փուլերում։

Նախաձեռնությունն ուղղված է ռազմարդյունաբերական ոլորտում նորարարական գաղափարների բացահայտմանը, հեռանկարային տեխնոլոգիական լուծումների զարգացմանը և դրանց պետական փորձարկումների փուլ հասցնելուն, ինչպես նաև հայրենական ռազմարդյունաբերական ներուժի զարգացմանը։

ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կարող են սկսել բանակցությունների նոր փուլ
Չնայած ռազմական գործողությունների վերսկսմանը՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կարող են բանակցությունների նոր փուլ անցկացնել, հաղորդում է Axios պորտալը։

Հղում անելով անանուն աղբյուրներին՝ պարբերականը նշում է․ «Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ»։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման վայրը, ամենայն հավանականությամբ, կլինի Շվեյցարիան։

Հաղորդվում է նաև, որ ուրբաթ օրը Կատարի պատվիրակությունն արդեն ժամանել է Իրան՝ Վաշինգտոնի հետ համակարգելով ներկայիս լարվածությունը թուլացնելու փորձերը։ «Ակնհայտ է, որ երկու կողմերն էլ ցանկանում են վերադառնալ փոխըմբռնման հուշագրի պայմաններին», — Axios-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը, որի անունն ու քաղաքացիությունը չեն հրապարակվում։

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ ռազմական գործողություններ էին սկսել փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը կոչ էր անում անհապաղ դադարեցնել կրակը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Այնուհետև, Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ, շվեյցարական Բյուրգենշտոկ հանգստավայրում տեղի ունեցան ԱՄՆ-Իրան բանակցություններ՝ հուշագրի դրույթների իրականացման վերաբերյալ։

Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն նորից լայնածավալ հարվածներ հասցրեց Իրանին։ Վաշինգտոնը Թեհրանին մեղադրեց Հորմուզի նեղուցի համաձայնությունները խախտելու մեջ։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հրադադարն այլևս չի գործում, բայց բանակցությունները դեռ շարունակվում են

Թրամփի դեմ հնարավոր մահափորձի մասին տեղեկությունները խորացնում են ԱՄՆ-Իրան ճգնաժամը
Իսրայելը Միացյալ Նահանգներին հետախուզական տվյալներ է փոխանցել, որոնց համաձայն՝ Իրանը կարող է նոր ծրագիր մշակած լինել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ իրականացնելու համար։

Այս տեղեկությունը հրապարակվել է այն ժամանակ, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը կրկին աճում է, և կողմերը շարունակում են փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները։ ԱՄՆ իշխանությունները նշում են, որ Թրամփի դեմ հնարավոր սպառնալիքների մասին տեղեկություններ ստացել են նաև նախկինում, սակայն Իսրայելի փոխանցած տվյալները վերաբերել են կոնկրետ ենթադրյալ դավադրության։

Ինչպե՞ս է երիտասարդ սերունդը տեղեկություն ստանում թվային դարաշրջանում․ լրագրության և հասարակության մարտահրավերները
Ռոյթերի ինստիտուտը, որ Օքֆորդի համալսարանին կից գործում է արդեն երկու տասնամյակ և զբաղվում է լրագրությանն առնչվող հարցերով, պարզել է, որ 2026 թվականը կարևոր, նույնիսկ բեկումնային նշանակություն ունի տեղեկատվության սպառման տեսանկյունից, քանի որ առաջին անգամ սոցիալական ցանցերն ու վիդեոհարթակներն իրենց դիտելիությամբ առաջ են անցել տեղեկության ստացման ավանդական միջոցներից։ Սա միտում է ամբողջ աշխարհում, և «մեդիաարդյունաբերությունը» կանգնած է լուրջ, համընդհանուր մարտահրավերների առաջ։

Ռոյթերի ինստիտուտի այս տարվա զեկույցի մասին միանգամից 110 երկրի ներկայացուցիչներին պատմելու ու գլոբալ մարտահրավերները համատեղ քննարկելու համար «Դոյչե վելլե» գերմանական հեռարձակողը Բոնն էր հրավիրել էր զեկույցի հեղինակին՝ Ջիմ Իգանին։

Ինչպե՞ս են թվային դարաշրջանում մարդիկ տեղեկանում իրադարձությունների մասին։ Ո՞ւմ են նրանք վստահում և վստահո՞ւմ են արդյոք։

Reuters Digital News Report–ի համաձայն, որը ներկայացվել է DW–ի այս տարվա գլոբալ մեդիաֆորումի ընթացքում, երիտասարդներն  արդեն զանգվածաբար  «երես են թեքում» ավանդական նորություններից։

Զեկույցի հեղինակ Ջիմ Իգանն ասում է, որ Միացյալ Նահանգներում, օրինակ, 25 տարեկանից ցածր հարցվածների մեկ երրորդը երբեք հեռուստացույցով նորությունների թողարկում չի նայել։  Հեռուստատեսային նորություններ, լրատվական կայքեր և լրատվամիջոցների հավելվածներ «սպառում»  են 45–ն անց մարդիկ, և նույնիսկ նրանց շրջանում այդ սպառումը գնալով պակասում է։

180 էջանոց փաստաթուղթն աշխարհի 48 երկրում շուրջ  100 հազար մարդու շրջանում անցկացված  առցանց հարցման հիման վրա է կազմվել։ Հետազոտողները պարզել են, որ ժամանակակից երիտասարդ լսարանը գերադասում են կարճ, վիզուալ առումով  հագեցած և էմոցիոնալ տեսանկյունից հասանելի բովանդակություն։ Ուղղահայաց տեսանյութերը, կարճ հոլովակները և ինֆոգրաֆիկայի վրա հիմնված հրապարակումները նրանք ավելի հեշտ են «մարսում», քան երկար թերթային հոդվածները կամ հեռուստատեսային լրատվական հաղորդումները: Երիտասարդ օգտատերերը ցանկանում են տեղեկությունը ստանալ արագ, իրենց հարմար տարբերակով և ծանոթ թվային միջավայրում։

Ուսումնասիրությունը ներկայացրած Ջիմ Իգանը նշում է, որ վերջին տասնամյակում տեղի է ունեցել իրական շրջադարձ: Եթե տասը տարի առաջ երիտասարդներն ավելի հաճախ լրատվական կայքերն ու հավելվածներն էին նշում որպես տեղեկատվության հիմնական աղբյուր, այսօր առաջատար դիրքերում սոցիալական մեդիան է:  Այսպիսով, լսարանը դարձել է ոչ թե պարզապես թվային, այլ «սոցիալ-թվային», որտեղ մարդու և նորությունների միջև գլխավոր միջնորդը սոցիալական հարթակների ալգորիթմներն են։

Գլոբալ մեդիա ֆորումում տեղի ունեցած քննարկմանը հատուկ ուշադրություն դարձվեց անհանգստացնող միտմանը․  երիտասարդների հետաքրքրությունն ավանդական նորությունների նկատմամբ կտրուկ  անկում է ապրել: Ռոյթերի ինստիտուտի հետազոտողները փաստում են․ շատ երիտասարդներ գիտակցաբար խուսափում են լրատվական օրակարգից: Սա պայմանավորված է նեգատիվ լուրերի շարունակական հոսքով, տագնապի զգացողությամբ, քաղաքական թեմաներից, հակամարտությունից հոգնածությամբ և իրադարձությունների վրա ազդելու անկարողության զգացումով: Արդյունքում, երիտասարդ լսարանի զգալի մասը նախընտրում է սահմանափակել լրատվության սպառումը կամ ընդհանրապես հրաժարվում է հետևել նորություններին։

Հատկանշական էր հետազոտության հեղինակ Ջիմ Իգանի հետևյալ ձևակերպումը․ «Երիտասարդները ոչ միայն հեռանում են, շատերը նույնիսկ չեն էլ սկսում»։ Միաժամանակ հեղինակը չի կարծում,  թե երիտասարդությունը չի հետաքրքրվում աշխարհում կատարվող իրադարձություններով, բայց երեկոյան լուրեր դիտելու փոխարեն նախընտրում է  մի քանի կարճ տեսանյութ դիտել TikTok–ում, YouTube–ում լսել  բլոգերների մեկնաբանությունները կամ հարց տալ արհեստական բանականությանը։ Սրա արդյունքում ժամանակակից աշխարհում տեղեկատվությունը դառնում է ավելի, այսպես ասենք, անհատականացված։

Տեղեկատվության սպառման նման ձևաչափն ինչպես առավելություններ, այնպես էլ ռիսկեր ունի․ ցանկացած մարդ աշխարհի ցանկացած կետում կարող է տեղեկանալ  իրադարձություններին, դրանց վերաբերյալ տարբեր տեսակետներին և անել դա իրեն հարմար տարբերակով։ Բայց, մյուս կողմից, սոցցանցային ալգորիթմները նախևառաջ լուծում են դիտողի ուշադրությունը պահելու խնդիր, ուստի ներկայացնում  են ավելի շատ էմոցիոնալ կոնտենտ, քան իրական լրագրություն։ Դա իր հերթին ավելացնում է կեղծ տեղեկությունների տարածման, մանիպուլյացիայի հավանականությունը։ Եվս մեկ ռիսկ է այն, որ ալգորիթմները ստեղծում են, այսպես կոչված, տեղեկատվական փուչիկներ, երբ մարդն առավելապես տեսնում է այն կոնտենտը, որը համապատասխանում է իր ակնկալիքին։

Եվս մեկ միտում, որ առանձնացրել են Ռոյթերի ինստիտուտի հետազոտողները․ երիտասարդ լսարանն ավելի շատ վստահում է կոնկրետ անձանց, քան մեդիակազմակերպություններին։ Հեղինակի անունն ավելի կարևոր է, քան լրատվամիջոցի անվանումը։ Ու այստեղ առաջ է գալիս մեդիագրագիտության խնդիրը, քանի որ ոչ բոլոր ճանաչված բլոգերներն են հետևում լրագրության չափանիշներին, ստուգում տեղեկություներն ու հավատարիմ մնում  օբյեկտիվության սկզբունքին։

Մարդու և նորությունների միջև հատուկ դերակատարություն է ստանձնել արհեստական բանականությունը․ շատերը աշխարհաքաղաքական բարդ իրադարձություններից գլուխ հանելու համար չաթ–բոտերին են դիմում և ստանում կարճ ու հասկանալի բացատրություն։ Ըստ մասնագետների՝ հենց արհեստական բանականությունն է կարճ ժամանակ անց դառնալու մարդու և նորությունների միջև գլխավոր միջնորդը։

Այս պայմաններում ավանդական լրագրությանը պարբերաբար նոր մարտահրավերներ են նետվում։ Այլևս բավարար չէ որակյալ նյութերի հրապարակումը սեփական լրատվամիջոցներում։ Անհրաժեշտ է քայլել ժամանակի հետ, բոլոր հարթակներում գտնել թիրախային լսարաններ։ Նոր, սրընթաց փոփոխվող իրավիճակներին ադապտացումը մեդիայի գլխավոր խնդիրն է։

Միաժամանակ մասնագետներն ընդգծում են․ պրոֆեսիոնալ լրագրությունը, կորցնելով մենաշնորհը և մրցակցելով, այսպես ասենք, քաղաքացիական լրագրության հետ, չի կորցնում հասարակական նշանակությունը։ Ընդհակառակը՝ տեղեկատվական տարափի դարաշրջանում որակյալ, պատասխանատու ու անկախ լրագրությունը դառնում է ավելի կարևոր։  Ժամանակակից տեխնոլոգիաները խլել են լրատվամիջոցներից տեղեկության տարածման մենաշնորհը, բայց  տվել են ավելի լայն հնարավորություններ, որոնցից պետք է կարողանալ ճիշտ օգտվել։

TRIPP-ը ԱՄՆ-ից, երեք անցակետը՝ ԵՄ-ից․ ինչպես է «ձևավորվում» ՀՀ ապաշրջափակման աշխարհագրությունը
«Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի շրջանակներում հերթական գործնական քայլն է արվել ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ։ Անցած շաբաթ ամերիկյան AECOM ընկերության աշխատակիցները եղել են Հայաստանում և կատարել ուսումնասիրություններ։ Հայաստանի կառավարության հաղորդած տեղեկություններով՝ նախագծի իրականացման հարցում Հայաստանի չափ նույնքան հետաքրքրված է ամերիկյան կողմը։ Իսկ այս ամենը ամբողջության մեջ արդեն թույլ է տալիս խոսելու արդեն ժամկետների մասին։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/07/LENA-10-07-TRIPP.mp3"></audio>

Ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայացուցիչները երրորդ անգամ են այցելել Հայաստան «Թրամփի ուղի» նախագծի իրականացման տեղանքը ուսումնասիրելու համար։ Մասնագետների նախորդ այցերը տեղի են ունեցել այս տարվա փետրվարին և մայիսին։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից հաստատում են, որ AECOM–ի թիմն ու Հայաստանի կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP–ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով։ Սա, թերևս թույլ է տալիս Հայաստանի գործադիր իշխանությանը արդեն սահմանելու մոտավոր ժամկետ, ինչի մասին իր վերջին ճեպազրույցում խոսեց վարչապետ Փաշինյանը․

«Ուզում ենք րոպե առաջ սկսել դրա իրականացումը, որքան հասկանում եմ, ամերիկյան կողմն էլ է դա ուզում։ Հիմա պետք է ընթացակարգերը նորմալ ապահովենք, որպեսզի հույս ունեմ այս տարվա մեջ աշնանը արդեն գետնի վրա առաջին աշխատանքները կիրականացվեն»։

Ավելի վաղ վարչապետը նախանշել էր, որ իր հաշվարկներով՝ TRIPP նախագծի շրջանակում ամենաարագը շահագործման կարող են հանձնվել էլեկտրահաղորդման՝բարձրավոլտ հոսանքի գծերը, ապա՝ երկաթգիծը։

«Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը դեռ վաղուց աշխուժացրել է Մեղրիի անցուդարձը և ձևավորել հստակ սպասելիքներ, որոնք «Ռադիոլուր»–ին ներկայացրեց Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։

«Կառուցվելու է նույն երկաթգիծը, որ եղել է նախկին Սովետական Միության ժամանակաշրջանում։ Մեքենայի ճանապարհի համար դեռ խոսակցություններ չկան։ Իսկ ի՞նչ կտա TRIPP–ը ոչ միայն Մեղրիին, այլ ամբողջ Հայաստանին։ Նախ և առաջ մեր հանրապետությունը դառնում է տրանզիտ երկիր և սպասվում են ավտոմեքենաների մեծ հոսքեր հիմնական տրանսպորտային կազմակերպությունների։ Ագարակ քաղաքում նախկին մաքսատունը ամբողջովին քանդվում է և կառուցում նոր մաքսատուն, որը հնարավորություն է ունենալու 1,800–2,000 ավտոմեքենա ընդունելու իր տարածք»։

Նախկին երկաթգիծը վերակագնելու համար, որոշ գնահատականներով, կպահանջվի 1–1.5 տարի։ Թեև այս աշխատանքները երկկողմ են՝ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև, դրանց ընթացքով հետաքրքրված է նաև ադրբեջանական կողմը։ Դա օրերս հաստատել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ հիմնավորելով, որ TRIPP հատվածում մուտքն ու ելքը գտնվում են Ադրբեջանի տարածքում, ուստի ամերիկացի գործընկերները նաև ադրբեջանական կողմին են տեղեկացնում ընթացքի մասին։ Քանի որ TRIPP նախագիծը իրականացման դեռ սկզբնական փուլում է, աշխատանքն ուղեկցվում է նաև տարբեր կողմերից հնչող մտահոգություններով։ Դրանցից մեկը բարձրաձայնեց Հայաստանում Իրանի դեսպանը՝ փոխանցելով իր երկրի մտահոգությունը իրենց սահմանին մոտ ամերիկյան ներկայությունից։ Դրան ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ անհանգստության հիմքեր չի տեսնում, քանի որ նախագծի շուրջ ոչ մի կոնսպիրացիա չկա։

«Հայաստանը և տարածաշրջանը պետք է ապաշրջափակվեն։ Գնացք պետք է գնա, գա ավտոմեքենա պետք է գնա, գա, էլեկտրական հոսանքի տարանցում պետք է լինի, հնարավոր է գազամուղներ, նավթամուղեր, խողովակաշարեր, մալուխներ։ Այստեղ մտահոգությունը ո՞րն է։ Մենք թափանցիկ ենք, ցանկացած հարցի կարող ենք պատասխանել և պատրաստ ենք պատասխանելու և այս ուղերձն ենք տվել։ Պետք է ձևակերպել մտահոգությունը ինչի մեջ է, մենք համոզված ենք, որ բոլոր մտահոգությունները կփարատվեն։ Մենք շարունակելու ենք բոլոր մեր գործընկերների` ԻԻՀ, ՌԴ, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ԵՄ, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի, բոլորի հետ աշխատելու ենք, որովհետև սա գլոբալ նախագիծ է և գնալով այդ նախագծի արժեքը և նշանակությունը ավելի մեծանում է»։

Ոչ թե TRIPP-ի ուղիղ գործարկմամբ, այլ գլոբալ ծրագրերի իրագործման արդյունքում տարածաշրջանային ծրագրերը բխում են նաև Իրանի շահերից, համոզված է Հայաստանի վարչապետը։ Նա հայտարարում է, որ ծրագրերի իրագործման արդյունքում Հայաստանը բացելու է Պարսից Ծոցից Սև Ծով երկաթուղին։

Հարավային Կովկասի Հայաստանի հատվածում այժմ միահյուսվում է մի քանի գլոբալ ծրագիր։ Բացի TRIPP–ից դրանք են Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հյուսիս–Հարավ ճանապարհը, ԵՄ «Global gate»՝ «Գլոբալ դարպաս» ռազմավարությունը, որի մաս է կազմում ԵՄ «Կապակցելիության օրակարգ»–ը։ Այս շրջանակներում էլ Եվրոպական միությունը նախատեսում է Հայաստանում կառուցել երեք սահմանային անցակետ Թուրքիայի հետ սահմանին Մարգարա և Ախուրիկ հատվածներում, ինչպես նաև Ադրբեջանի հետ սահմանին հարավային ուղղությամբ։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում այս նպատակը հաստատել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Մենք արդեն պարտավորվել ենք կառուցելու երեք սահմանային անցակետ: Այժմ աշխատում ենք դրա մանրամասների վրա»:

Առաջին անհրաժեշտ քայլը այս ամենում, եվրոպացի պաշտոնյայի ներկայացմամբ, սահմնազատման գործընթացներում տարածքների ականազերծման աշխատանքներն են։ Ի թիվս այլ նպատակների նաև դրա համար է ԵՄ Հայաստանին տրամադրել երկու միավոր ականազերծման ժամանակակից տեխնիկա։

Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Կրթության վերափոխման գագաթնաժողով+4» բարձրաստիճան միջոցառման շրջանակում Փարիզում գտնվող ԱՄԷ կրթության նախարարության գլխավոր քարտուղար Մոհամմադ Ալ Քասիմիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հնարավորությունները՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանի կրթական բարեփոխումների առաջնահերթությունները՝ անդրադառնալով կրթության զարգացման մինչև 2030 թ. պետական ծրագրին, կրթության թվային վերափոխմանը, կարողունակությունների վրա հիմնված կրթությանը և արհեստական բանականության կիրառման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին։

Անդրադարձ է եղել նաև դպրոցական ավտոբուսների համակարգի ներդրման ուղղությամբ համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններին՝ հաշվի առնելով այս ոլորտում Արաբական Միացյալ Էմիրությունների հաջողված փորձը և կրթության հասանելիության ապահովման գործում դրա արդյունավետ կիրառումը։ Կարևորվել են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում համագործակցությունն ու փորձի փոխանակումը:

Կողմերը կարևորել են երկու երկրների ոլորտային նախարարությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Այս համատեքստում ընդգծվել են բարձրագույն կրթության, գիտահետազոտական համագործակցության, ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ վերապատրաստման ծրագրերի, կրթաթոշակների, տեխնիկական և մասնագիտական կրթության, ինչպես նաև որակավորումների փոխճանաչման ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։

Մոհամմադ Ալ Քասիմը հետաքրքրություն է հայտնել Հայաստանի կրթական բարեփոխումների և կրթության թվային վերափոխման ուղղությամբ իրականացվող ծրագրերի նկատմամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաև գործընկեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։

Մասնավորապես՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկենաձեի հետ և Մոնտենեգրոյի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ-Ստոյանովիչի հետ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը քննարկումներ է ունեցել Ուզբեկստանի նախադպրոցական և դպրոցական կրթության նախարարի առաջին տեղակալ Շերզոխ Կարիմովի, Լատվիայի կրթության և գիտության նախարար Իլզե Ինդրիկսոնեի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի կրթության նախարարության միջազգային համագործակցության հարցերով նախարարի տեղակալ Լատիֆա Ալ-Ֆարյանի և Օմանի կրթության նախարարության կրթական աջակցության ծրագրերի գծով փոխնախարար  Ինտիսար Աբդուլլահ Սուլեյման Ալ-Ամբուսայիդի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման, փորձի փոխանակման, կրթական բարեփոխումների իրականացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։

Քոչարյանը դատական հերթական նիստին ներկայացրել է, թե ինչ են իրեն մարտի 1-ից առաջ զեկուցել
Մարտի 1-ի գործի շուրջ քաղաքական և իրավական բանավեճը նոր փուլ է մտել․ նախընտրական և ընտրական շրջանում հնչած քաղաքական հայտարարությունները այժմ շրջանառվում են արդեն դատական նիստերի դահլիճում։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Մարտի 1-ի գործով դատական քննությունը։ Լսման ժամանակ Քոչարյանի արած քաղաքական հայտարարությունները ընդհատելով՝ դատավորը երկրորդ նախագահին հորդորել է դրանք դատական գործին չխառնել։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/07/ALBERT-10-07-QOCHARYAN.mp3"></audio>

Մարտի 1-ի գործով դատական լսումները շարունակվում են։ Դրանք որոշ չափով նաև հեռակա քաղաքական բանավեճ են հիշեցնում վարչապետ Փաշինյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև։ Փաշինյանը նախօրեին՝ լրագրողների հետ ճեպազրույցում կրկին խոսել էր, իր իսկ ձևակերպմամբ, դատաիրավական մաֆիայի մասին՝ պատասխանելով հարցին ու դիտարկմանը, թե ինչու է ձգձգվում աղմկահարույց մի շարք քրեական գործերի հանգուցալուծումը, որոնց հանրությունը շարունակում է սպասել։ Փաշինյանի պնդմամբ՝ տարբեր գործեր պատշաճ ընթացք չեն ստացել, քանի որ դատաիրավական համակարգը նորմալ չի գործել նաև հանցավոր պայմանավորվածությունների պատճառով, և որոշ մարդիկ շարունակել են իրենց արտոնյալ զգալ։

«Հիմա Հայաստանի ժողովրդի և կառավարության ակնկալիքն է, որ դատաիրավական համակարգը նորմալ գործի, որպեսզի, դա նաև նրա մասին է խոսում, որ մինչև հարցերը չեն հասնում համաժողովրդական քաղաքական մակարդակի, ինչ-որ խնդիրներ շարունակում են տեղապտույտի վիճակում հայտնվել։ Օրինակ, ասում են՝  քաղաքական հետապնդում։ Ես ասում եմ, որ ընդհակառակը, այն, ինչ տեղի է ունեցել, քաղաքական չէ, որովհետև այդ թվում նախորդ քաղաքական իշխանությունների պետական համակարգում գործող շոշափուկները պրոտեկցիոն պայմաններ են ստեղծել շատերի համար, և դրա վերջը պետք է տրվի, և դրա վերջը պետք է տրվի, այդ թվում ժողովրդի տված մանդատով»։

Այս հայտարարությանը Մարտի 1-ի գործով դատական հերթական նիստին փորձեց արձագանքել երկրորդ նախագահը։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը հորդորեց դատական նիստը քաղաքական հայտարարությունների չծառայեցնել և մնալ քննվող առարկայի շրջանակում։

«Կամ վստահում եք դատարանին, ակնկալում եք արդարադատություն, կամ չեք վստահում դատարանին և դատավորին ներկայացնում եք բացարկի միջնորդություն։ Երրորդ տարբերակ չկա։ Դուք ձեր քաղաքական հակառակորդի հետ ի՞նչ փոխհարաբերությունների՝ անձնական, ոչ անձնական կամ քաղաքական պրոցեսների մեջ եք գտնվել, այդ հայտարարությունները այլ հարթության և հարաբերությունների շրջանակում քննարկվող հարցեր են»։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ 2008-ի մարտի 1-ին գործել է  սահմանադրական լիազորությունների շրջանակում։  Եթե ես այդ ժամանակ դա չանեի,   ինձ այսօր կդատեին անգործության համար՝ ասել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը, որի պաշտոնավարման ավարտին՝ 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ, զոհվել է 10 մարդ, իսկ գործով քննության առարկա են նաև ուժի կիրառման հանգամանքները։  Քոչարյանը ներկայացրել է, որ այդ օրերին իրեն զեկուցել են, որ զինված գեներալները քննարկում էին՝ միանալ հանրահավաքին, թե ոչ։

«Ամբողջ օրն այդ զինվորականները Երկրապահ կամավորական միությունում էին։ Մի մասն ասում էին՝ գնանք, մի մասն ասում էին՝ չգնանք, իրենց վարորդներով, թիկնապահ-օգնականներով և այլն։ Բանակի ղեկավար մարմնի մի մասը, զինված, քննարկում էր՝ միանա՞, թե՞ չմիանա։ Երկրի նախագահն ի՞նչ պետք է աներ։ Մեկն ինձ կարո՞ղ է բացատրել։ Ինձ զեկուցում են, որ այնտեղ զինված քննարկում են՝ գնա՞նք, թե՞ չգնանք»։

Քոչարյանի խոսքով՝ այդ քննարկումները տևել են մի քանի օր։ Այդ օրերին ինքն աշխատանքային այցով եղել է Մոսկվայում, իսկ վերադառնալուց անմիջապես հետո կազմակերպել է հանդիպում զինվորականների հետ։

Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ Քոչարյանի ստորագրած հրամանագրի իրավաչափությունը վիճարկելը Սահմանադրական դատարանի, իսկ որոշ դեպքերում՝ վարչական արդարադատության շրջանակում քննարկման ենթակա հարց է և դուրս է քրեական դատարանի իրավասությունից, «ծայրահեղ դեպքում՝ վարչական դատարանի, բայց ոչ՝ Ընդհանուր իրավասության և քրեական դատավարության օրենսգրքով քննարկվող»։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների դեմ 2021-ին քրեական հետապնդումը դադարեցվել էր այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել նրանց առաջադրված՝ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրեական օրենսգրքի հոդվածը։

Վճռաբեկը բեկանեց այս որոշումը, գործն ուղարկեց նոր քննության, որի շրջանակում Քոչարյանին և նրա նախկին ենթականերին առաջադրվել են պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ մեղադրանքներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս պնդել է՝ մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է, նրա խոսքով, «նստի»։

2026 թվականի փետրվարին Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի գործով առաջիկայում կլինեն նոր մեղադրյալներ։ Դրանից հետո արդեն 2026-ի հունիսին սկսվեցին նոր հանրային քրեական հետապնդումներ՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների նկատմամբ։

Քննությանն այժմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից բացի ներգրավված են Արմեն Գևորգյանը, Սեյրան Օհանյանը և Գրիգորի Խաչատուրովը։ Վերջերս գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Վարույթով մեղադրյալ է նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանը, որի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։ Գլխավոր դատախազն ավելի վաղ խոսել էր գործով նոր փաստական հանգամանքներ կան և նոր փորձաքննության ուղարկված փամփուշտներ։

Ֆրանսիայի պաշտպանական կցորդը պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Ռազմական համագործակցության համար» մեդալով
Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Առնո Էլլիին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։

Արման Սարգսյանը փոխգնդապետ Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը՝ շնորհակալություն հայտնելով նրան Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործակցության զարգացման գործում ավանդի ու համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 10.07.2026
TRIPP–ը ԱՄՆ–ից, երեք անցակետը՝ ԵՄ–ից․ ինչպես է «ձևավորվում» ՀՀ ապաշրջափակման աշխարհագրությունը

Հայաստանն առաջընթաց ունի, սակայն դեռ պետք է բարձրացնի փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետությունը. ԵԽ ՄԱՆԻՎԱԼ հանձնախումբ

Քարահունջում գայլերի հարձակումից տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից. բնապահպաններն առաջարկում են կարգավորել գիշատիչների քանակը

Public Radio of Armenia · «Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 10.07.2026

Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա․ ուշագրավ մանրամասներ
Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում գայլերի հարձակումից տուժածներն արդեն տանն են, բայց բժիշկների հսկողության ներքո են։ Ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Երևան։ Ասում են՝ նրա վիճակը կայունանում է։ Քարահունջի մերձակա տարածքներում շարունակում են փնտրել գայլերին։ Իսկ բնապահպաները առաջարկում են կարգավորել կենդանիների քանակը։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/07/ARMEN-10-07-GAYLERI-HARDZAKUM.mp3"></audio>

«Աշխատում էի տանը, շուռ եկա, տղաս ասաց՝ պապա, գայլն ա, գայլը։ Էդ մոմենտ ձեռքս գցեցի բերանը ու ես ընկա փոսը։ Նորից ուզեց հարձակվի իմ վրա, բայց նորից ես ձեռքս տարա, մտա բերանը։ Տղաս էլ մի քանի անգամ լապատկով խփեց գլխին՝ փախավ»։

Քարահունջի բնակիչ 61-ամյա Արամայիս Հարությունյանը փորձում է վերհիշել գայլի հետ մենամարտի մանրամասները։

Հուլիսի 9-ին Քարահունջում գայլերը հարձակվել էին գյուղի 6 բնակչի, այդ թվում՝ երեք տարեկան երեխայի վրա։ Գյուղացիներից ոմանք գայլերին նկատել են դեռ առավոտյան ժամը 5-ին, 6-ին՝ գյուղի սահմաններից դուրս, նույնիսկ հասցրել են նկարել նրանց։

Մանուշակ Հարությունյանի երեքամյա որդին՝ Դավիթն էլ է տուժել հարձակումից։ Նա դժվարությամբ է հավատում, որ գայլերը համարձակվել են բակ մտնել․

«Սովորականի նման խաղում էր բակում, մեքենայով։  Ձայնի վրա դուրս եկա, տեսա գյուղացիները արդեն հավաքվել են։ Երևի գայլը առաջինը երեխուն է տեսել ու հարձակվել վրան»։

Երեխայի կյանքը փրկել է 21-ամյա Գուրգեն Մալինցյանը։ Ըստ ականատեսների՝ Գուրգենը մարտի է բռնվել  գայլի հետ ու ազատել երեխային գիշատչի ճանկերից։ Երիտասարդը մարմնական վնասվածքներ է ստացել մեջքի ու ձեռքի շրջանում։

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Լևոն Հարությունյանը «Ռադիոլուրին» ասաց, որ բուժօգնություն ստանալուց հետո նրանք դուրս են գրվել, բայց ամեն օր պետք գնան վիրակապը փոխելու։  Իսկ ծանր վիճակում գտնվող տուժածը տեղափոխվել է Երևան, բայց նրա վիճակն այժմ կայունացել է։

«Կատարվել են բոլոր պատվաստումները՝ հակափայտացման, հակակատաղության, այդ թվում՝ համապատասխան իմուգլոբինը՝ ըստ քաշի ու տարիքի»։

Անգամ տարեցները չեն կարողանում մտաբերել մի դեպք, որ գազանները գյուղ հասած լինեն։ Բնապահպան, Կապանի անտառնտնտեսության նախկին տնօրեն Վլադիկ Մարտիրոսյանն ասում է՝ կերի պակասի պատճառով են գայլերը մտել բնակավայրեր։

«Նաև քանակի ավելացումն է։ Մենք մեր ժամանակներում տարեկան մի անգամ, փետրվարին հաշվառում էինք։ Եվ՛ հետքերով էին հաշվառում, և՛ վիզուալ։ Ճիշտ է՝ դա մոտավոր հաշվարկ էր, բայց պատկերացում էր տալիս քանակի մասին։ Եթե շատանում էր, ես գրություն էի գրում կոմիտեի նախագահին, խնդրում էինք թույլատրել քանակը կարգավորել։ Խմբեր էինք կազմում, նաև որսորդներ էինք ընդգրկում, որ հավեսները հանեն, գնում էինք գայլերին ոչնչացնում, քանակը կրճատում»։

Բնապահպանը մտահոգ է նաև շնագայլերի բազմացումից։

«Կապանում չախկալներն այնքան են շատացել, որ արդեն քաղաք են մտնում։ Դրանք վտանգավոր կենդանիներ են, հիվանդություններ տարածող։ Հարկավոր է կարգավորել դա։ Դա չի նշանակում, որ բնությունն այնքան ենք սիրում, որ չենք ոչնչացնում։ Քանակը պիտի կարգավորվի։ Դրանք մեծ վնաս են հասցնում նապաստակներին, եղջերուներին, մանր կենդանիներին»։

Քարահունջում փրկարարները, ոստիկաններն ու էկոպարեկները շարունակում են ուժեղ վերահսկողությունը։ Երեք գայլերից մեկին արդեն վնասազերծել են, մյուս երկուսին դեռ փնտրում  են։

Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում
Հուլիսի 10-ին՝ ժամը 17։02-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։15-ին, մարվել՝ 17։25-ին։ Այրվել են սառնարան և կշեռք։

Հայաստանը առաջընթաց ունի, սակայն դեռ պետք է բարձրացնի փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետությունը. ԵԽ ՄԱՆԻՎԱԼ հանձնախումբ
Եվրոպայի խորհրդի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մշտադիտարկման մարմինը՝ ՄԱՆԻՎԱԼ հանձնախումբը, հրապարակել է Հայաստանի՝ փողերի լվացման, ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի վեցերորդ փուլի գնահատման հաշվետվությունը։ Այն «Ռադիոլուրին» տրամադրել է հանձնախմբի մամուլի քարտուղար Տատյանա Բաևա-Ֆրեչընը։ Զեկույցը պատրաստած փորձագետների գնահատմամբ՝ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել՝ բարելավելով ռիսկերի գնահատման համակարգը, միջազգային համագործակցությունը և ֆինանսական վերահսկողությունը։ Միևնույն ժամանակ, զեկույցում մատնանշվում են մի շարք համակարգային խնդիրներ, որոնք դեռևս պահանջում են հետևողական լուծումներ։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/07/KAREN-10-07-EX-zekuyc-poxeri-lvacum.mp3"></audio>

Եվրոպայի խորհրդի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մշտադիտարկման մարմնի՝ ՄԱՆԻՎԱԼ-ի հրապարակած զեկույցը փաստում է, որ Հայաստանը շարունակում է այս ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։ Փորձագետները դրական են գնահատում հատկապես վերջին տարիներին իրականացված օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք ուղղված են փողերի լվացման, ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման կանխարգելմանը։

Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ Հայաստանի իշխանություններն էականորեն բարելավել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի ընկալումը։ Ազգային ռազմավարությունն ու պետական քաղաքականությունը գնահատվել են բավարար, իսկ հիմնական սպառնալիքներն են համարվել կոռուպցիան, խարդախությունները, յուրացումները, հարկային հանցագործությունները, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և կիբերհանցագործությունները։ Միաժամանակ փորձագետները նշում են, որ անհրաժեշտ է ավելի խորությամբ գնահատել արտաքին ռիսկերը, ինչպես նաև վիրտուալ ակտիվների հետ կապված վտանգները։ Մեջբերում զեկույցից․

«Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման գործում, սակայն անհրաժեշտ է առավել խորքային վերլուծել արտաքին սպառնալիքները, ինչպես նաև վիրտուալ ակտիվների և անշարժ գույքի ոլորտներում առկա ռիսկերը»։

Փորձագետները դրական են գնահատում նաև Հայաստանի միջազգային համագործակցությունը՝ նշելով, որ իրավասու մարմինները ժամանակին և արդյունավետ աջակցություն են ցուցաբերում օտարերկրյա գործընկերներին, հատկապես կոռուպցիոն գործերի քննության ընթացքում։ Բարձր գնահատականի է արժանացել նաև Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատանքը։

Միաժամանակ զեկույցում նշվում է, որ մասնավոր հատվածից ներկայացվող կասկածելի գործարքների վերաբերյալ հաղորդումների քանակն ու որակը պետք է բարելավվեն, իսկ իրավապահ մարմինները՝ ավելի մեծ ուշադրություն դարձնեն փողերի լվացման հանցակազմի բացահայտմանը։

«Ֆինանսական հետախուզության համակարգը գործում է արդյունավետ, սակայն մասնավոր հատվածը պետք է ավելի ակտիվ հաղորդի կասկածելի գործարքների մասին, իսկ իրավապահ մարմիններն առավել հետևողական քննեն փողերի լվացման դեպքերը»։

Հաշվետվության առանցքային դիտարկումներից մեկը վերաբերում է քրեական հետապնդումների արդյունավետությանը։ Թեև վերջին տարիներին ավելացել են փողերի լվացման գործերով քննություններն ու դատական վարույթները, դատավճիռների թիվը դեռևս սահմանափակ է։ Փորձագետների կարծիքով՝ համակարգը շարունակում է կենտրոնանալ հիմնական հանցագործությունների վրա, մինչդեռ փողերի լվացման դեպքերը պետք է քննվեն որպես ինքնուրույն հանցագործություն։

«Չնայած իրականացված բարեփոխումներին՝ փողերի լվացման գործերով դատապարտումների թիվը շարունակում է մնալ ցածր։ Համակարգը պետք է ավելի արդյունավետ կիրառի գործող իրավական գործիքները և բարձրացնի քրեական հետապնդումների արդյունավետությունը»։

Եվրոպայի խորհրդի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մշտադիտարկման մարմինն անդրադառնում է նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերմանն ու բռնագանձմանը։ Թեև այս ոլորտում իրականացվել են օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում՝ ներդրվել է քաղաքացիական բռնագանձման մեխանիզմը, փորձագետների գնահատմամբ, փաստացի արդյունքները դեռևս բավարար չեն։

«Հայաստանը ստեղծել է հանցավոր ակտիվների վերադարձի անհրաժեշտ իրավական հիմքերը, սակայն ակտիվների հայտնաբերման, սառեցման և բռնագանձման գործնական արդյունքները դեռևս չեն համապատասխանում ակնկալիքներին։ Անհրաժեշտ է ամրապնդել ամբողջ համակարգի արդյունավետությունը»։

Միաժամանակ զեկույցում առանձնացվում է Հայաստանի հաջողությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով սահմանված նպատակային ֆինանսական պատժամիջոցների կիրառման հարցում։ Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ այս ոլորտում ձևավորված համակարգն արդյունավետ է և ապահովում է պետական մարմինների պատշաճ համագործակցությունը։

Գնահատման արդյունքում ՄԱՆԻՎԱԼ-ը Հայաստանի համար սահմանել է երեք տարվա գործողությունների ճանապարհային քարտեզ։ Այդ ընթացքում իրականացվելիք բարեփոխումների արդյունքներն էլ հիմք կդառնան հաջորդ գնահատման համար, որը նախատեսված է 2029 թվականին։

ՄԱՆԻՎԱԼ-ի զեկույցը, ըստ փորձագետների, ցույց է տալիս, որ Հայաստանը միջազգային չափանիշներին համապատասխան համակարգ ձևավորելու ուղղությամբ զգալի ճանապարհ է անցել։ Սակայն հաջորդ փուլում վճռորոշը ոչ թե նոր օրենքների ընդունումն է, այլ դրանց արդյունավետ կիրառումը, որպեսզի փողերի լվացման դեմ պայքարի արդյունքները տեսանելի լինեն նաև քրեական հետապնդումների և հանցավոր ակտիվների վերադարձի ոլորտներում։

Patriot համակարգեր արտադրելու լիցենզիա Կիևին՝ ԱՄՆ-ից․ փոքրիկ թռչնակի հորդորը Թրամփին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո աշխարհաքաղաքական մտավախությունները ոչ թե փարատվեցին, այլ ավելացան։ Դաշինքի անդամ երկրները կարծում են, որ Ռուսաստանը Ուկրաինայից հետո կպատրաաստվի Եվրոպայի դեմ պատերազմի։ Կարծիքներ կան, որ ԵՄ երկրները պետք է համագործակցեն արդեն փորձառու Ուկրաինայի հետ՝ Ռուսաստանին դիմակայելու համար, առավել ևս, որ ԱՄՆ նախագահ Թրամփը խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրելու լիցենզիա տրամադրել Կիևին։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/07/ANNA-NAZ-10-07-NATO.mp3"></audio>

Անկարայում ավարտվեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ու սկսվեցին վերլուծությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրելու լիցենզիա է տրամադրում ռուսական հրթիռային հարձակումներին հակազդելու համար։ Թրամփը դա մեծ հաջողություն է համարում Ուկրաինայի համար․

«Տեսեք, դա պաշտպանական զենք է, որն ինձ ավելի շատ է դուր գալիս, քան հարձակողական զենքը։ Այն լավագույնն է։ Մի փոքրիկ թռչնակ ինձ ասաց, որ մենք նրանց կտանք Patriot-ներ արտադրելու իրավունք։ Մենք նրանց կցույց տանք, թե ինչպես դա անել։ Ահա թե ինչ ասաց փոքրիկ թռչնակն ինձ»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի պատասխան, գոհունակություն է հայտնում Թրամփին և հստակեցնում, որ Ուկրաինան լրացուցիչ օդային պաշտպանության համակարգերի և ռազմական օգնության կարիք ունի․

«Հակաօդային պաշտպանությունը առաջնահերթություն է։ Երկրորդ կետը, կամ գուցե առաջինը, վերաբերում է բանակցություններին։ Կարծում եմ՝ այո, մենք հասկանում ենք թե ինչպես խաղաղություն հաստատել և վստահ եմ, որ դուք ամեն ինչ կանեք այս պատերազմը դադարեցնելու համար»։

Թրամփը հետաքրքրվում է՝ Զելենսկին կայցելի՞ Մոսկվա Պուտինի հետ բանակցելու համար։ Ուկրաինայի նախագահը հարցին հումորով է պատասխանում․

«Դժվար է, այնտեղ շատ ուկրաինական անօդաչու թռչող սարքեր կան։ Ինձ համար վտանգավոր է, վտանգավոր»։

Կիևին Patriot համակարգեր արտադրելու լիցենզիա տրամադրելու մասին հայտարարությունից հետո չի ուշացել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի արձագանքը։ Նա Վաշինգտոնի դիրքորոշումը ուկրաինական հակամարտության վերաբերյալ երկիմաստ է համարել․

«Ինչ վերաբերում է Patriot-ներին, այո, ակնհայտ փաստ է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մեծ մասշտաբով զենք և ռազմական տեխնոլոգիաներ մատակարարել Ուկրաինային։ Դա իսկապես այդպես է, մենք լավ գիտակցում  ենք դա։ Մենք իրավիճակին վարդագույն ակնոցներով չենք նայում, և նախագահ Պուտինը լիովին գիտակցում է դա»։

Պեսկովը նաև նշում է, որ գնահատում է Թրամփի վարչակազմի ջանքերը՝ խաղաղության հասնելու համար։ Ըստ նրա՝ ի տարբերություն եվրոպացիների, Միացյալ Նահանգները պահպանում է խաղաղության գործընթացին նպաստելու ցանկությունը։

Միջազգային մամուլը, ի մի բերելով բոլոր ձևակերպումներն ու Անկարայում ՆԱՏՕ-ի առաջնորդների տրամադրությունները, գրում է, որ Եվրոպան երկարաժամկետ հեռանկարում չի կարող հույսը դնել Թրամփի վրա և, որ Ուկրաինան իր փորձառու բանակով Հյուսիսատլանտյան դաշինքի համար կարող է դառնալ խաղաղության պահպանման բանալի։

Գերմանական լրատվամիջոցները գրում են, որ չնայած եվրոպացիները ամեն ինչ անում են Թրամփին հանգստացնելու համար, սակայն  չպետք է հույսը դնեն նրա աջակցության վրա։

Մամուլը հիմնականում արձանագրում է, որ Անկարայում ևս մեկ անգամ Ռուսաստանը պիտակավորվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների  խաղաղությունը վտանգող սպառնալիք։ Բայցի այդ շեշտվում է, որ պետք է շարունակվի աջակցությունը Ուկրաինային ։

Süddeutsche Zeitung-ի գնահատմամբ «եվրոպացիները միշտ պետք է պատրաստ լինեն, որ Թրամփը կխզի իրենց հետ կապերը զայրույթի պահին»։ «Ոչ ոք չի կարող վստահորեն ասել, որ ԱՄՆ-ն կպաշտպանի եվրոպացիներին ռուսական հարձակման դեպքում։ Այնպես, որ եվրոպացիները պետք է դառնան ուժեղ և անկախ», — նշվում է վերլուծականում։

Միջազգային մամուլում քիչ չեն նաև կարծիքները, որ Թրամփը թշնամաբար է վարվում ՆԱՏՕ-ի երկրների հետ։

«Նա չի զիջում Դանիային պատկանող Գրենդլանդիայի հարցում և քննադատում է եվրոպացիներին Իրանի դեմ  պատերազմին չմասնակցելու համար։ Նա գագաթնաժողովում նույնիսկ սպառնացել է խզել առևտուրը Իսպանիայի հետ՝ այդ երկիրը անվանելով «սարսափելի  գործընկեր», — գրում է Der Spiegel։

Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մեկնաբանել Թրամփի՝ Եվրոպայից հեռանալը որպես Եվրոպայի դեմ ռազմական արշավ սկսելու հրավեր։

«Պուտինը վաղուց զինվում է դրա համար։ Եվ հենց որ զենքերը լռեն Ուկրաինայում, նա կարող է իր դիվիզիաները ուղարկել մեկ այլ պատերազմի», — ակնարկում է AP: