ԿարևորՀասարակություն

Հայաստանը կխթանի օտարերկրյա բեռնատարների տարանցումը դեպի երրորդ երկրներ

ՀՀ կառավարության նոր որոշմամբ հստակեցվել են այն արտասահմանյան բեռնատարների տվյալները (տեսակը, քանակը և ծագման երկիրը), որոնց վրա կտարածվի ճանապարհային հարկի արտոնյալ (ցածր) դրույքաչափը՝ Հայաստան մուտք գործելիս կամ մեր երկրով տարանցիկ փոխադրումներ կատարելիս։

Ըստ այդմ՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության «BSEC Permit» և Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ թույլտվությունների համակարգերով բեռնափոխադրումներ իրականացնող ճանապարհային հարկ վճարողները կազատվեն ճանապարհային հարկի վճարման պարտավորությունից։

Որոշման ընդունմամբ ակնկալվում է խթանել ՀՀ տարածքով այլ պետություններում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով դեպի երրորդ երկրներ իրականացվող տարանցիկ փոխադրումները, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի միջազգային հեղինակությունը միջազգային տրանսպորտային միջանցքներում նրա ներգրավվածությամբ պայմանավորված։

Կարդացեք նաև

Back to top button