ԿարևորՀասարակություն

198.6 մլն դրամ՝ Հանրային ռադիոյի արդիականացման համար

Կառավարության որոշմամբ կիրականացվի Հայաստանի հանրային ռադիոընկերության տեխնիկական վերազինման և հիմնանորոգման աշխատանքների 1-ին փուլը: Ըստ այդմ՝ 198.6 մլն դրամ կտրամադրվի  ընկերությանը՝ ապահովելու համար վերջինիս տեխնիկական վերազինման և հիմնանորոգման աշխատանքների իրականացումը:

Հիմնավորման համաձայն՝ Հանրային ռադիոընկերության ռադիոտեխնիկական hամալիրի տեխնիկական վերազինումը վերջին անգամ իրականացվել է 2004-2005 թթ.։  

Ընկերությունը կարիք ունի համալիր տեխնիկական վերազինման, մասնավորապես՝ թվային տեխնոլոգիաներով հագեցած վերազինման, որի արդյունքում առկա սարքավորումները կփոխարինվեն նոր և արդիական սարքավորումներով։ Արդյունքում՝ շեշտակի կնվազեն հեռարձակման խափանումները, կբարելավվի ձայնագրման և տեսաձայնային արտադրանքի որակը։ Կիրականացվեն նաև  որոշ հիմնանորոգման աշխատանքներ։

Կարդացեք նաև

Back to top button