Հաջողության նոտա

Հայրենիքն արթնացրեց իմ ներշնչանքը․ Ծովակ Գանթարճեան-Օհանյան. «Հաջողության նոտա»

Ասեղնագործության ժողովրդական վարպետ, հայրենադարձ Ծովակ Գանթարճեան-Օհանյանի համար ասեղնագործությունը մի ամբողջ աշխարհ է, այն տալիս է մտքի թռիչք, խաղաղություն, ներդաշնակություն:

«Տասներկու տարեկան էի, մայրս մի քանի կտորի վրա գծել տվեց, մեր հարևանուհին քրոջս սովորեցրեց գործքը, քույրս՝ ինձ: Առաջին աշխատանքս բարձի վրա էր՝ մարաշի ասեղնագործ, այդ բարձը մինչև հիմա ինձ մոտ է», — հիշում է Ծովակը։

Հալեպում ասեղնագործության դասավանդման փորձ ուներ արդեն և որոշեց իր գիտելիքները կիրառել նաև Հայաստանում։ Այսօր բացի երևանյան սիրելի միջավայրն ու ընկերները, նա ունի բազմաթիվ աշակերտներ և հաճախորդներ։

Back to top button