Հաջողության նոտա

Կյանքը այնտեղ է, որտեղ կա շարժում․ ԱԲ ինժեներ Անդրանիկ Մանուկյան․ «Հաջողության նոտա»

Արհեստական բանականության ինժեներ Անդրանիկ Մանուկյանը ավարտել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, ներկայումս սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական անվտանգության բաժինում:

Երիտասարդ մասնագետը կարճ ժամանակահատվածում ներգրավված է տարբեր նախագծերում և ստարտափերում, մասնակցել տարբեր տեղեկատվական օլիմպիադաների, արժանացել դիպլոմների և արծաթե մեդալի։

Բացի ուսանող լինելուց, Անդրանիկը դասավանդում է ԱԲ Վանաձորի դպրոցներում, նաև աշխատում է միաժամանակ երեք ընկերությունոմ՝ Granat Digital Agency-ի IT բաժնի ղեկավարն է, Maton Solutions գերմանական ընկերությունոմ՝ ինժեներ և Fast հիմնադրամում, որպես դասավանդող։

Կարդացեք նաև

Back to top button