
Չինաստանի Շանհայ քաղաքում երկու տեսական փուլով անցկացվել է «Մաթեմատիկա» առարկայի 67-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է նաև Հայաստանի թիմը։
Օլիմպիադային մասնակցել է 120 երկրների 666 աշակերտ՝ յուրաքանչյուր երկրից առավելագույնը՝ 6։
Հայաստանի թիմն արժանացել է 1 արծաթե և 4 բրոնզե մեդալի, ինչպես նաև 1 գովասանագրի։ Արծաթե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Մանուկյանը, իսկ բրոնզե մեդալների են արժանացել «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարան աշակերտներ Տիգրան Հախեյանն ու Արեն Գրիգորյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Սարգիս Առաքելյանն (11-րդ դասարան) ու Արսեն Մակարյանը (12-րդ դասարան)։ Գովասանագրի է արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Ասատրյանը։ Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Գրիգոր Քերոբյանը («Վորլդքուանթ» ընկերություն) և Նարեկ Խանդանյանը («Կրիսպ» ընկերություն)։
Մաթեմատիկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ավստրալիայում, Հայաստանի թիմն արժանացել էր 3 բրոնզե մեդալի և 3 գովասանագրի։




