ԿարևորՍպորտ

Հայկ Մինասյանը և Աիդա Մինասյանը՝ Հրաձգության աշխարհի չեմպիոններ

Տալլինում մեկնարկել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանը 384 միավորով հռչակվեց աշխարհի չեմպիոն, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։

Թիմային պայքարում Հայկ Մինասյանը, Հովհաննես Մարգարյանը և Գոռ Խաչատրյանը զբաղեցրին երկրորդ տեղը՝ արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին։

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավոր արդյունքով նվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալը։

Թիմային պայքարում Աիդա Ազատյանը, Անահիտ Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը 1095 միավոր արդյունքով զբաղեցրին երկրորդ տեղը։

Կարդացեք նաև

Back to top button