Հաջողության նոտա

Սպորտից մինչև մանկավարժություն․ մանկավարժ Արման Ավետիսյանի ուղին․ «Հաջողության նոտա»

Օլիմպիական քաղաքում՝ Ծաղկաձորում ծնված և մեծացած Արման Ավետիսյանը դպրոցական տարիքից զբաղվել է ձյուդոյով։ Ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի բաժինը։

Նրա աշխատանքային ուղին սկսվել է Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, իսկ ներկայումս նա դասավանդում է իր հարազատ բուհում։

Արման Ավետիսյանը նաև Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է։ Ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում նա ավելի քան 15 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է։ Նշված հետազոտությունները հիմնականում վերաբերում են քրոսֆիթին, ձյուդոյին և օլիմպիզմին։

2021 թվականից նա կազմակերպում է ՀՀ սնոուբորդի առաջնությունները և ակտիվորեն մասնակցում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի բոլոր մարզական և կրթական միջոցառումների կազմակերպման աշխատանքներին։

Կարդացեք նաև

Back to top button