Հաջողության նոտա

Բժիշկ-բուժառու տանդեմը՝ հաջողության գրավական․ «Հաջողության նոտա»

Կամ պետք է ընտրեր ճարտարապետությունը, կամ բժշկությունը․ հաղթեց բժշկությունը։ Ի սկզբանե գիտեր, որ ընտրելու է ստոմատոլոգիայի ուղղությունը։ Օրթոդոնտի մասնագիտությունը բավարար չէր և հիմա նաև խորացնում է նյարդամկանային ստոմատոլոգիայի գիտելիքները։

Պետք է քայլել ժամանակին համահունչ. Կարևոր է անդադար կրթվել ու գնալ առաջ, բայց միշտ պետք է հիշել, որ մարդը կատարյալ չէ։

Ձգտել կատարելության լավ է, բայց դրանից բարդույթավորվել չի կարելի։ Պետք է հիշել, որ ոչինչ մնայուն չէ։ Կարևոր է ժամանակ հատկացնել ինքդ քեզ հանգստանալու, մտքերը կարգի բերելու համար։ Սիրում է մենակ մնալ, զրուցել, բանավիճել ու գալ ընդհանուր հայտարարի։

Ժամանակի ընթացքում կարողացել է կառավարել սեփական հույզերը։ Կարծում է, որ ցանկացած խնդրի ճիշտ լուծման համար անհրաժեշտ է ժամանակ։

Բժիշկ-բուժառու հարաբերությունները պետք է կառուցվեն վստահության վրա, եթե չկա վստահություն, ուրեմն չպետք է լինի գործակցություն։ Գործը հեշտանում է, երբ բուժառուն գիտակցում է, որ ունի խնդիր և պատրաստ է բժշկի հետ անցնել երկար ճանապարհ, քանի որ կարևոր է մանրակրկիտ նախնական ուսումնասիրությունը, որը երկարատև գործընթաց է։

Կարևոր է գիտակցել, որ այս կյանքում ամենակարևորը առողջությունն է։ Վերջնական արդյունքի հասնելու համար կարևոր է գտնել պատճառը, սկսել լուծել այն և վերացնել հետևանքը, քանի որ միայն հետևանքը վերացնելու դեպքում ամբողջական արդյունք չի լինի։

Gamma Clinics բժշկական հաստատության հիմնադիր-տնօրեն Գայանե Բաղդասարյանի հաջողության նոտան։

Կարդացեք նաև

Back to top button