Հաջողության նոտա

Գումար աշխատելու ճանապարհին չկորցնել դեմքը․ ձեռներեց Աննա Հարությունյան․ «Հաջողության նոտա»

Շուշիում ծնված մեծացած Աննա Հարությունյանը ճանապարհը դեպի հաջողություն սկսել է դժվարություններից, որոնց բախվել է հայրենիքում, հատկապես վերջին տարիներին։

Որպես ծրագրավորող՝ աշխատել է React Native-ի և այլ նորարարական տեխնոլոգիաների հետ՝ մշակելով բջջային հավելվածներ և վեբ ծրագրեր։

Բայց նրա սերը սպորտի և առողջ ապրելակերպի նկատմամբ նրան նոր ուղի ցույց տվեց՝ սկսելով մարզչական գործունեություն, բացել է սեփական ֆիթնես ստուդիան։

Աննայի աշխատանքն ու գործունեությունն այսօր ոգեշնչված է իր հերոս եղբոր՝ Գարեգին Հարությունյանի հիշատակով, ով ընկավ Արցախի վերջին պատերազմում։

Ծրագրի հիմքում ընկած է ոչ միայն հանրային առողջության բարելավումն, այլև օգնություն Արցախի կանանց և զոհված զինվորների ընտանիքներին՝ ապահովելով նրանց աշխատանք և նոր հնարավորություններ։

Կարդացեք նաև

Back to top button