ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Պատերազմ, որ սպանեց մեր սերնդին․ Ալբերտ Մկրտչյան․ «Կյանքին ասել այո՛»

«Պատերազմ, որ սպանեց մեր սերնդին․ ոմանց ֆիզիկապես, ոմանց էլ հոգեպես։ Պատերազմ, որ խլեց ինձնից իմ երկու ընկերոջը՝ Նարեկիս, Աբուլիս ու հինգ հազար ախպերներիս։ Ովքե՞ր են մեղավոր այս ողբերգության համար, երևի այս հարցը հետաքրքրում է ցանկացածին, ով եղել է մարտի դաշտում․․․»։ 2022-ին լույս տեսած «Հրետանավորի օրագիրը» գրքում առանցքային այս հարցից զատ  հեղինակի համառ ջանքերն են՝ մոռացումից փրկելու  նրանց, «ովքեր կռվեցին հաղթանակը սրտներում պահած»։ Գրքի հերոսներն առաջին հերթին Ալբերտի ծառայակիցներն են՝  հրետանային դիվիզիոնի տղաները, որոնք պատերազմի օրերին կռվում էին Ջրականում ու հերոսության իրական օրինակներ ցուցաբերում։

Ալբերտ Մկրտչյանը ծնվել է Երևանում։ 2018-ին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական համալսարան, 2019-ի հունվարին զորակոչվել բանակ։ Ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, ապա՝ Ագարակի հրետանային դիվիզիոնում, որի կազմում էլ  44-օրյա պատերազմին կռվում էր Ջրականում։ Դիվիզիոնի տղաներից տասնհինգը տուն չվերադարձավ։

Պատերազմից հետո շուրջ կես տարի հոգեբանական ծանր վիճակում էր, բայց հաղթահարեց։ Այսօր ամենածանրը, ինչպես ասում է, համատարած անտարբերությունն ու չավարտվող կորուստների շղթան է, որի պայմաններում էլ շարունակում է ուսումը համալսարանում, միաժամանակ, աշխատում է մասնագիտությամբ։ Ալբերտը  ինժեներ է «Ինժեներական քաղաք» ծրագրում ընդգրկված National  Instruments-ի հայաստանյան ընկերությունում։ Նրա  խոսքով՝ սա միակ բնագավառն է, որտեղ առաջխաղացում ունի, հետևաբար, հենց այս ոլորտում ձեռք բերած գիտելիքներն էլ ցանկանում է ներդնել որևէ ազգանպաստ գործում։

Back to top button