
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնել է, որ վաղը՝ առավոտյան 10-ին այցելու է ԵՊՀ։ Այնուհետև քայլերթով շարժվելու է դեպի Ժուռնալիստների միություն, ապա՝ Գարեգին Նժդեհի անվան կայարան։
Երևանի սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը նաև կոչ է արել մեծացնել ճնշումը և շարունակել անհրազանդության խաղաղ գործողությունները։
Այսօր առավոտյան ժամը 8-ից անհնազանդության ակցիներ են իրականացվել Երևանում և մարզերում, ավելի քան 150 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պահանջում է հատվածական սահմանազատման կասեցում ու վարչապետի հրաժարական։




