ԿարևորՄշակույթ

Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ» մրցույթից

Նիդեռլանդների ներկայացուցիչը, եզրափակչից ժամեր առաջ, հեռացվել է «Եվրատեսիլ» մրցույթից, հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։

Շվեդիայի ոստիկանությունը հետաքննում է նկարահանող խմբի կին անդամներից մեկից ստացած բողոքը՝ հինգշաբթի երեկոյան կիսաեզրափակչում նիդեռլանդացի երգչի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպից հետո:

«Մենք զրո հանդուրժողականության քաղաքականություն ենք վարում մեր միջոցառման ժամանակ ոչ պատշաճ պահվածքի նկատմամբ և պարտավորվում ենք ապահովել անվտանգ և ապահով աշխատանքային միջավայր մրցույթի ամբողջ անձնակազմի համար:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Յոսթ Կլայնի վարքագիծը թիմի անդամի նկատմամբ համարվում է մրցույթի կանոնների խախտում»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Եվրատեսիլ» երգի 68-րդ մրցույթի եզրափակիչն կանցկացվի 25 երգով։

Back to top button