ԿարևորՀասարակություն

Քննարկվել է ՀՀ-ում ենթակառուցվածքների շինարարության ոլոտում ղազախական ընկերությունների հնարավոր մասնակցության հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարար Կանատ Բիսիմբաևի գլխավորած պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել երկու երկրների միջև հատկապես վերջին տարիներին առկա բազմոլորտ համագործակցությունը։ Կանատ Բիսիմբաևը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքերի զարգացման, շինարարության ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր։

Ղազախական կողմը հետաքրքրություն է հայտնել Հայաստանում տարբեր ենթակառուցվածքների շինարարության ոլոտում ղազախական ընկերությունների հնարավոր մասնակցության վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն աշխատանքային կարգով քննարկել փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները:

Կարդացեք նաև

Back to top button