Հաջողության նոտա

«Իրավունքը սեր է». ՄԻՊ Անահիտ Մանասյան. «Հաջողության նոտա»

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ Սովորել է ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ Աշխատանքային ուղին սկսել է դեռ ուսանողական տարիներից՝ աշխատելով ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում՝ որպես փորձագետ։

Անահիտ Մանասյանը 11 մենագրության, 4 ուսումնական ձեռնարկի և հայաստանյան ու միջազգային հեղինակավոր հրատարակչությունների կողմից հրատարակված 7 տասնյակից ավելի գիտական հոդվածի հեղինակ և համահեղինակ է։

Որպես փորձագետ մասնակցել է միջազգային տարբեր կառույցների (ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ և այլն) կողմից մի շարք հարցերի վերաբերյալ եզրակացությունների, հետազոտությունների, ձեռնարկների նախապատրաստման գործընթացներին, դասախոսություններով հանդես է եկել միջազգային մի քանի սեմինարներում և արտասահմանյան տարատեսակ գիտական և ուսումնական հաստատություններում։ 2023թ․-ից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն է։

Back to top button