ԿարևորՀասարակություն

Հնարավոր է կարճատեւ անձրեւ. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ հունիսի 5- ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` հունիսի 5-ին, կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։

Քամին`հարավարեւմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա եւս 2-3 աստիճանով:

Երեւանում առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում ամենատաք հունիսի 5-ն արձանագրվել է 2019 թվականին`36.0°C, ամենացուրտը` 1967 թվականին`2.4°C։

Կարդացեք նաև

Back to top button