Դպրություն

Ամփոփվել են «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթի արդյունքները. «Դպրություն»

Պարույր Սևակի 100 ամյակի հոբելյանի առիթով կազմակերպված մրցույթը անվանվեց «Եղիցի լույս»։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  և Պարույր Սևակի տուն-թանգարանը  հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և՛ նախնական և՛ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար, որը նրանց շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Եվ, գուցե պատահական էլ չէ, որ մեծ բանաստեղծի 100-ամյակի հոբելյանի առիթով կազմակերպված մրցույթը անվանվեց «Եղիցի լույս»։

Տևական ժամանակ աշակերտները ընթերցեցին Սևակի ստեղծագործությունները, դիտեցին ֆիլմեր, ներկայացրեցին ու վերլուծեցին ընթերցածի գաղափարը, պատրաստեցին տեսանյութեր։ Մեծ բանաստեղծի 100-ամյակին նվիրված «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթին մասնակցել են ավելի քան 4000 դպրոցականներ, որոնցից հաղթող է ճանաչվել 7-ը։

Հարցերին առաջինը ճիշտ պատասխանած 7 մասնակիցներն են՝

ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արփի Չոբանյանը,
ՀՀ Տավուշի մարզի Գանձաքարի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Նանե Ներկարարյանը,
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի հմ. 2–րդ  միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Կռոյանը,
ՀՀ Արարատի մարզի Գետազատի միջնակարգ դպրոցի 12֊րդ դասարանի աշակերտուհի Մարուշ Մանուկյանը,
ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Չոբանյանը,
Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Աստվածատրյանը,
Երևանի հմ. 112 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Քարայանը:

Հաղորդման հյուրերն են` Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Աստվածատրյանը` նույն դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վանուհի Բաղրամյանը և Երևանի թիվ 112 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Քարայանը՝ նույն դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Հովհաննիսյանը։

Մրցույթի արդյունքները ամփոփվել են, հայտարարվել են հաղթողները։ Նրանք այսօր հաղորդման հյուրերն են։

Back to top button