Դպրություն

Ինչո՞ւ և ո՞ւմ համար ստեղծվեց «Պուրակ» կրթական հարթակը․ «Դպրություն»

Սփյուռքում  հայ  դպրոց  պահելը մեծ զոհողություններ է պահանջում։ Եվ այսօր սփյուռքը կանգնած է արդի կյանքին և մարտահրավերներին համապատասխան կրթական նոր մշակույթ ստեղծելու հրամայականի առջև:

Մենք աշխարհով մեկ սփռված  ժողովուրդ ենք և հայեցի կրթությունն ազգային գոյության առանցքն է:

Դրա համար մենք պետք է կարողանանք սփյուռքում աճող սերնդի, երիտասարդության մեջ հայոց լեզվի նկատմամբ սեր և ակնածանք ձևավորել, խորացնել գիտելիքները, պատրաստել ժամանակի պահանջներին համապատասխան գիտելիքներով զինված սերունդ։ Ամեն ինչ սկսվում է կրթությունից և վերջանում կրթությամբ:

Համազգային հայ կրթական և մշակութային միության Մելանքթոն և Հայկ Արսլանեան Ճեմարանի տնօրենությունը հայտարարում է 7-10 տարեկան երեխաների համար արևմտահայերենով  պատրաստված գիտելիքների և նյութերի՝ «Պուրակ» հարթակի մեկնարկը:                            

«Պուրակ»-ը ծնունդ առավ Գալուստ Գյուլբենկյան  Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի հովանավորությամբ:

Ծրագրի նպատակն է զարկ տալ արևմտահայերենի բառամթերքի ու լեզվամտածողութեան զարգացմանը և տարբերակել դասավանդվող նյութերի մատուցման եղանակները՝ էլ ավելի զարգացնելով  արևմտահայերենի կենսունակությունը:       

Ինչո՞ւ ստեղծվեց «Պուրակ» կրթական հարթակը։                           

«Դպրություն» հաղորդաշարի հյուրեն են Համազգային հայ կրթական և մշակութային միության Մելանքթոն և Հայկ Արսլանեան ճեմարանի տնօրեն Պաուլա Եղիայանը և Համազգային հայ կրթական և մշակութային միության Մելանքթոն և Հայկ Արսլանեան ճեմարանի ուսուցչուհի Շողիկ Փելթեքյանը։

Back to top button