Դպրություն

ԵՊԲՀ «Բուժական գործ» կրթական ծրագիրը ստացավ միջազգային հավատարմագրում՝ 7 տարով․ «Դպրություն»

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» անընդհատ և ինտեգրացված երեք կրթական ծրագրերը ստացան միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրային հավատարմագրում՝ 7 տարի ժամկետով:

Արդյո՞ք արտերկրում բժշկական համալսարանի  դիպլոմների ճանաչման խնդիրներ կային և ի՞նչ է տալիս համալսարանին այս գործընթացը։

Միջազգային հավատարմագրումը ի՞նչ հնարավորություններ է ընձեռում ուսանողների՛ն և ի՞նչ առավելություններ կարող է տալ։

Արդյո՞ք այս ծրագրի միջազգայնացումը որակյալ կրթություն տրամադրելու և բուհի միջազգայնացմանը նպաստելու ռազմավարական առաջնահերթություններից է։

«Դպրություն» հաղորդաշարի հյուրերն են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր  նաև ծրագրային միջազգային հավատարմագրման գործընթացի ինքնագնահատման գործընթացի համակարգող և  աշխատանքային խմբի ղեկավար Լարիսա Ավետիսյանը, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Համլետ Թորոսյանը։

Back to top button