ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ակնադիտականից՝ փաստացի. շարժական ավտոմոբիլը ճշգիտ տվյալների հնարավորություն կտա

Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը առաջին շարժական լաբորատոր ավտոմեքենան է ձեռք բերել։ Այն հնարավորություն կտա գտնելու Հայաստանի ճանապարհների մութ կետերն ու նվազեցնելու օրեցօր ավելացող վթարների թիվը։ Պարզվում է՝ մինչ այժմ իրականացված ճանապարհային բոլոր չափումները մոտավոր հաշվարկներով են։ Մոտավոր են արագության սահմանափակումները, ճանապարհի գործակցի կցումները և այլն։ Մասնագետներն աում են, որ առաջիկայում, երբ այս մեքենան սկսի իր գործնական կիրառությունը, ի վերջո հնարավոր կլինի փոքր ինչ շտկել իրավիճակը։

Իր տեսակով եզակի շարժական լաբորատոր-ավտոմոբիլը Հայաստանում է։ Դրանով հնարավոր կլինի իրականացնել  ճանապարհների տեխիկական վիճակի մոնիթորինգ, կատարել պրակտիկ գործողություններ՝ ՀՀ ճանաարհային ցանցի վրա երթևեկության անվտանգություն ապահովելու համար։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյան․

«Տվյալ տեսակի ավտոմոբիլ ՀՀ-ում չկա։ Այն եզակի է։ Շատ անհրաժշետ է այն և՛ գիտական, և՛ ուսումնական հետազոտություններ իրականցնելու համար»։

Շարժական այս մեքենան հնարավորություն կտա նաև գտնելու ճանապարհների մութ կետերն ու ինչ որ չափով կանխելու օրեցօր ավելացող վթարները։ Որո՞նք են Հայաստանի ճանապարհների «մութ կետերը»․ դրանք այն վայրերն են, որտեղ ամենաշատն են վթարներ լինում։

Ամենավտանգավոր մայրուղային հատվածն, ըստ գիտնականի, Երևան-Պռոշյան հատվածն է։ Հետազոտությունները կատարել են հիմնական բոլոր մայրուղիների վրա։ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան, շինարարական մեքենաներ և երթևեկության կազմակերպման ամբիոնի վարիչ Վալերիկ Հարությունյանը մանրամասնում է․

«Հետազոտություններ ենք իրականցրել Երևան-Գյումրի-Վրաստանի սահման, Երևան-Սևան, Երևան-Երասխ-Իրանի սահման ճանապարհներին։ Կիրառական առումով վերլուծում ենք»։

Պարզվում է՝ մինչ այժմ իրականացված բոլոր չափումները մոտավոր հաշվարկներով են։ Մոտավոր են արագության սահմանափակումները, ճանապարհի գործակցի կցումները և այլն։ Մասնագետներն աում են, որ առաջիկայում, երբ այս մեքենան սկսեն գործնականում կիրառել, հնարավոր կլինի փոքր ինչ շտկել իրավիճակը․

«Դրանք բոլորը պայմանական են գրվել։ Բայց հստակ չենք իմացել, թե տվյալ ճանապարհի կցման ու կարճման գործակիցները բավարարում են, թե ոչ։ Բոլոր ճանապարհների մասին է խոսքը։ Միայն ակնադիտական է կատարվում, ուստի այս շարժական ավտոմոբիլով կկարողանանք հստակ ու փաստացի տվյլաներ ստանալ»։

Որտե՞ղ է հնարավոր կիրառել այս մեքենան։ Հայաստանի ազգային համալսարանի Շինարարական մեքենաներ և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ Կարո Մոսիկյան․

«Շարժական լաբորատորիան ստուգում է ճանապարհի այն պարամետրերը, որոնք ապահովում են ավտոմոբիլի երթևեկության անվտանգությունը՝  կուրսային կայունություն։ Սա կարևոր ցուցանիշ է։ Կարճման գործակիցը արգելակումների ժամանակ, շրջադարձերի շառավիղներն ու դրանց վրա խորդուբորդությունները, քանի որ ավտոմոբիլի երթևեկության ժամանակ առաջ են բերում ճանապարհահատվածի ալիքաձև տեսք։ Շարժական լաբորատորիան ունի գերբարձր զգայուն լազերային տվիչներ, որոնք անհարթությունները գրանցում են»։

Ճանպարհաշինարարական կազմակերպություններն անհրաժեշտ տվյալներ ստանալու համար կարող են պատվիրել ու հստակ տվյալներ ստանալ։ ՃՏՊ փորձաքննության ժամանակ կարող են պատվիրել ու ստանալ կոնկրետ տվյալներ՝ ասում է Վալերիկ Հարությունյանը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարական մեքենաներ և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ Կարո Մոսիկյանը փաստում է․ «Շատ վթարներ կողասահքի պատճառով են տեղի ունենում։ Ճանապարհածածկը մաշվում է, հատկապես բարձր արագության ժամանակ ավտոմոբիլը շրջվում է։ Հատկապես ԵրևանՍևան մայրուղու վրա ենք հանդիպում, երբ ավտոմոբիլը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվել է ձորը»։

Պատճառը ճանապարհի կցման վատ գործակիցն է։ Սա պետք է հաշվի առնել ճանապարհ կառուցելիս։ Ճանապարհածածկի հետ անվադողի կցման գործակիցը չափող սարքը կօգնի, որ նոր վտանգավոր հատվածներում աշխատանքները ճիշտ կատարվեն՝ ասում է Վալերիկ Հարությունյանը։

Օրինակ՝ կոշիկներով սառույցի վրա քայլելիս ընկնելու հավանականությունը մեծ է, նույնն էլ ճանապարհի դեպքում է․ «Տարիների ընթացքում ասֆալտի շերտը մաշվում է, դառնում է ողորկ։ Դա անվադողի հետ կցումը ավելի սահուն է դարձնում։ Դրա պատճառով ավտոմոբիլի անիվը կսահի ու վթար տեղի ունենա»։

Հատկապես լեռնային ճանապարհների համար կուսումնասիրեն մեքենաների ընթացքային կաւնությունն ու ՃՏՊ առաջացնելու պատճառները։ 7500 կմ ավելի ճանապարհ կա ՀՀ-ում։ Դրանցից ոչ մեկը ըստ երթևեկության անվտանգության ապահովման չափանիշների ուսումնասիրված չէ։ 

«Վերելքի ու վայրէջքի ժամանակ պնևմատիկ դողի և ճանապարահածածկույթի կցման գործակիցը ի՞նչ օրինաչափությամբ է փոխվում։ Մենք նշաններ ենք տեղադրում։ Եթե տեսությունը մշակենք, հիմավորված կլինի նշանների տեղադրումը։ Այժմ աչքաչափով է տեղադրվում»։

Սարքը ձեռք են բերել բարձրագույն գիտության ու կրթության կոմիտեի Գիտության կոմիտեի հայտարարած դրամաշնորհով։

Back to top button