ԿարևորՀասարակություն

Տավուշից մեկնարկել է քայլերթ դեպի Երևան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ այսօրվանից քայլերթով գալիս է դեպի Երևան։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա Երևան ու պատասխաններ պահանջի և պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր պետք է դադարեցվի։ Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում», — ասել է Տավուշի թեմի առաջնորդը:

Կիրանցում այսօր հերթապահում են մեծաթիվ ոստիկանական ուժեր: Իրավապահներն արգելափակել են միայն այն հատվածները, որոնք գյուղից տանում են սահմանազատվող հատվածներ։

Back to top button