Ազգային արժեքներ

Շառլ Ազնավուր-100. «Ազգային արժեքներ».

Էրզրումցի հոր և Իզմիրցի մոր ընտանիքում ծնված տղայի առաջին բառերը ֆրանսերեն են եղել,սակայն, հոգով ու էությամբ զգում էր, որ զտարյուն հայ է։ Ինը տարեկանում թողեց դպրոցը․տարված էր արտիստ դառնալու երազանքով։

Նրա բեմական հաջողություններին նպաստեց ֆրանսիական երգարվեստի մեծ տիկինը՝ Էդիտ Պիաֆը։ 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո գրավեց մարդկանց սրտերը, հուզեց նրանց, դարձավ նրանց հոգու ընկերը։

Նա սիրո դրոշակակիրն էր, հրաշալի բանաստեղծ։ Նա ոչ միայն հայ ժողովրդինն է, այլև՝ աշխարհինը։

Back to top button