ԿարևորՀասարակություն

Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող գերիների խնդրի վրա

Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ինստագրամի իր էջում կիսվել է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրով։

Հենրիխ Մխիթարյանը դեռ նախորդ տարվա սեպտեմբերին կոչով պահանջում էր ազատ արձակել Ադրբեջանում պահվող Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը և այլ գերեվարված անձանց։

Ադրբեջանը ևս հինգ ամսով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի, երրորդ նախագահ Բակո Սահակյանի, չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի, ԼՂ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի կալանքի ժամկետը, որոնք ներկայումս անօրինական կերպով պահվում են Բաքվում։

Back to top button