ԿարևորՀասարակություն

Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը 09։00-13։00-ն նշված ճանապարհահատվածը փակ կլինի, իսկ 13։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինի հակառակ ուղղությունը՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա:

Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Նշված ժամերին ներհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների աշխատանքը կկազմակերպվի համապատասխանաբար՝
-Մաշտոցի պողոտա – Սբ. Գր. Լուսավորչի – Արգիշտիի փ.-ներ — «Հաղթանակ» կամուրջ ուղեգծով:
-«Հաղթանակ» կամուրջ — Արգիշտիի – Սբ.Գր. Լուսավորչի փ.-ներ — Մաշտոցի պողոտա ուղեգծով:

Back to top button