Շարուկ ակներ

Բռնագաղթը բանաստեղծին թողել է առանց գրքերի, նրա նոր գործը բանաստեղծական երախայրիք է թվում․ «Շարուկ ակներ»

Գագիկ Բեգլարյանի ստեղծագործությունների գլխավոր հերոսը Սերն է` իր բոլոր դրսևորումներով։ Ազատամարտիկ֊բանաստեղծը երգեր է ձոնել հայրենիքին ու հայրենիքը պաշտպանող ընկերներին, ծնողներին ու սիրած աղջկան։

Սիրով թաթախված նրա բանաստեղծությունները վերածվել են գրքերի ու ժողովածուների, մտերմիկ զրույց ծավալել ընթերցողների հետ։ Գագիկի գրքերը, սակայն, ի թիվս այլ նյութական և հոգևոր արժեքների, մնացել են հայրենիքում, բանաստեղծի տանն ու գրադարաններում, ընթերցողների դարակներում։

Բանաստեղծն ասում է՝ «Կարծես, նոր եմ սկսել ստեղծագործել։ Երևանում իմ գրած առաջին ստեղծագործությունը, որը երկխոսություն է Արցախի հետ, թվում է` իմ սպասումն է առաջնեկիս, որի լրումն առջևում է»։

Back to top button