Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Տասը զոհ տվեցինք, երեսունհինգ վիրավոր․ Գրիշա Սարգսյան․ «Կյանքին ասել այո՛»

Գրիշա Սարգսյանը ծնվել է 1961 թվականին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում։ 1987 թվականին գերազանցությամբ ավարտել է Խարկովի Միլիցիայի բարձրագույն դպրոցը, ապա՝ Դոնի Ռոստովի Իրավաբանական ակադեմիան։ Որպես հրամանատար մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին, նրա ղեկավարած ջոկատը մինչ օրս մարտական հերթապահություն է իրականացնում  առաջնագծի տարբեր հատվածներում։ Ի դեպ, 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին Գրիշա Սարգսյանը ստեղծեց դիպուկահար կանանց առաջին ջոկատը։ Ոստիկանության գնդապետ Սարգսյանը Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահն է։ 44-օրյային Արցախում էր Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատով, Մատաղիսում էր, որտեղ էլ  վիրավորվել է։

«Այդտեղ տասը զոհ տվեցինք, երեսունհինգ վիրավոր»,-ասում է Գրիշա Սարգսյանը։ Նա ղեկավարում է նաև Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի գրասենյակը, որը իրավաբանական աջակցություն է տրամադրում տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին։ Նրա ձևակերպմամբ՝ համայն հայության հայրենիքը Հայաստանն է, որտեղ  բոլորը մի օր վերադառնալու են, վերադարձնելու ենք նաև Արցախը։

Back to top button