
ԿԸՀ-ն՝ դիմելով կուսակցություններին, դաշինքներին, ԶԼՄ-ներին և Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին, հայտնում են, որ նախընտրական քարոզչությունը հունիսի 5-ի 24։00-ին ավարտվում է։
Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչ 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։
«Կոչ ենք անում պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները»,-ասված է ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ։




