Շարուկ ակներ

Թատրոնի ռեժիսորը՝ գլխավոր դերում, «250 կիլոմետր» ֆիլմը՝ միջազգային փառատոնի գլխավոր մրցանակակիր․ «Շարուկ ակներ»

Ավարտելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, Ռուզան Խաչատրյանն աշխատանքի է ընդունվել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Հինգ աշխատանքային տարիների ընթացքում բեմադրել է վեց ներկայացում։

2021 թվականի հունիսին ամուսնացել է, տեղափոխվել Երևան, առայսօր աշխատում է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, իսկ մեկ ամիս առաջ իր դիմումի համաձայն ազատվել է Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնից։

2019 թվականին Ռուզան Խաչատրյանն արժանացել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալին։ Իսկ Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված «Լուսաբացից առաջ» ներակայացման համար 2021 թվականին երիտասարդ ռեժիսորն արժանացել է Հայաստանի ամենամյա ազգային թատերական «Արտավազդ» մրցանակին։

2020 թվականի 44-օրյա պատերազմին նվիրված Հասմիկ Մովսիսյանի «250 կիլոմետր» կարճամետրաժ ֆիլմում Ռուզանը կերպավորել է երեք երեխաների մայրիկին, որի որդին՝ Վահեն, ֆիլմում՝ Նարեկը, հայրիկի մեքենան վարել է մինչև Հայաստանի Հանրապետություն։ Հայրիկը պատերազմի դաշտում էր, նրա որդին՝ անչափահաս վարորդ Վահեն, փրկել է ոչ միայն իր ընտանիքի անդամներին, այլ նաև ծանոթ-անծանոթ կանանց ու երեխաների, որոնք հանդիպել են Արցախից՝ Հայաստան բռնագաղթի ճանապարհին։

«250 կիլոմետր»-ը մի շարք միջազգային կինոփառատոններում արժանացել է ամենատարբեր մրցանակների՝ Իսպանիայում, Իտալիայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում։ Մրցանակներից մեկը շահել է այս անգամ էկրանին հայտնված Ռուզան Խաչատրյանը, որն օրեր առաջ սկսել է Երևանում ցուցադրվելիք իր 6-րդ բեմադրության փորձերը։

Back to top button