
Սոֆյա Սարգսյանի գրականությունը հոգու արձագանք է արդի ժամանակաշրջանի մտահոգություններին ու մարտահարվերներին։ Կյանքի լուսավոր ու ստվերոտ կողմերը հեղինակի գրքերում համադրվում և հակադրվում են զարմանալի լուծումներով, սուր ելուստները հարթվում հումորով։ Շրջապատի խնդիրներին արձակագիրը երբեմն երգիծաբար է մոտենում։
Սոֆյա Սարգսյանը եղել է տասնյակ երկրներում․ ծանոթացել այնտեղ ապրող ժողովուրդների կենցաղին ու գրականությանը։ Արտերկրում գործող մի շարք գրական-մշակութային միությունների և գրականագիտական կազմակերպությունների անդամ է։ Նրա որոշ ստեղծագործությունների այդ երկրների ընթերցողները ծանոթ են։ Գրողի և գրականագետի կարծիքով՝ գրականությունը երկխոսություն է ժողովուրդների միջև, որը կարող է վերածվել բարեկամության և մշակութային կապերով ամրապնդել մարդկային փոխհարաբերություններն ու շփումները։
«Գրականությունը ազնիվ արժեք է», –ասում է Սոֆյա Սարգսյանը,– «ցանկացած ազնիվ ընթերցող իմ ստեղծած գրականության մեջ կարող է ինքն իրեն հանդիպել»։




