Զգացումներն ու մտորումներն արտահայտում է չափածո և արձակ տողերով։ Ասում է՝ ստեղծագործում եմ, կյանքի գեղեցիկ, իմաստուն արարները զետեղում թղթի վրա, որ դրանք երկար ապրեն։
Երիտասարդ ստեղծագործող Նանար Սիմոնյանը մեզ ծանոթ երևույթներն ու պատկերները ներկայացնում է գեղարվեստորեն, հետաքրքիր պատկերագրումներով, երբեմն նույնիսկ մտային զիգզագներով։ Դրանք Նանարի գեղագրումներում նոր իմաստ են ստանում, ձեռք բերում նոր որակ։ Գույները խտանում են, զգացումները խորանում, մտքերը մաքրվում, իսկ երազանքները դառնում են շատ մոտ։
Երիտասարդ բանաստեղծուհին աղջնակի հարցը վերածում է չափածոյի և մայր ու աղջիկ կարծես երկինք են բարձրանում՝ թռչնի թևով վերադառնալով տուն։
Մամ, Արցախում մարդ չմնա՞ց,
Իսկ ծիտիկներն այնտե՞ղ են,
Թե՞ հեռացան չարից ծնված։
-Չէ, իմ բալիկ, մարդ չմնաց,
Իսկ թռչուններն այնտեղ են դեռ։
-Մամ, ուզում եմ թևեր առնել, թռչուն դառնալ
Արցախա տուն վերադառնալ։