Հրանտ Ալեքսանյանի պոեզիան երկար մտորելու և վերընթերցելու առիթ է տալիս։ Նրա ստեղծագործությունները կարծես հոգուց պոկված արարներ լինեն՝ դեկոր-պատկերներ։ Գեղագետ գրողը կարծես զրույց է ծավալում ինքն իր ու նաև՝ ընթերցողի հետ։
Հրանտ Ալեքսանյանի ստեղծագործությունները հավերժական երկխոսություն են մարդու և բնության միջև, պայքար՝ տարերքի և անհնազանդության դեմ, ոգու և սիրո փնտրտուք։
Բանաստեղծն իր ստեղծագործություններով շփման եզրեր է գտնում քույր երկրների գրողների ու գրականության միջև։ Գրական-լրագրողական, հրատարակչական գործունեությամբ զբաղվող հեղինակը նաև անհանգիստ ընթերցող է։ Նրա ընթերցած համաշխարհային պոեզիայի նմուշները հաճախ վեր են ածվում ծավալուն թարգմանությունների։ Բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով, մասնակցել է պոեզիայի միջազգային փառատոնների ու թարգմանչական մի շարք հեղինակավոր համաժողովների, որոնք ավելի ամուր կապ են ստեղծել գրողի, արտասահմանյան գրականության ու քաղաքակիրթ աշխարհի միջև։