Շարուկ ակներ

Արցախի մշակույթը՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության ծրագրերի կիզակետում․ «Շարուկ ակներ»

Արցախը Համազգային հայ կրթական և մշակութային միության շահառուներից է։ Արցախի գրասենյակի աշխատանքները համակարգում է Հերմինե Ավագյանը։

2020 թվականի աշնանը կառույցի ծրագրերից օգտվում էին ինչպես Արցախում, այնպես էլ պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած արցախցիները։

Արցախի գրասենյակը ներկայումս գործում է Երևանում, մասնաճյուղեր ունի մի շարք մարզերում։ Գրասենյակի համակարգողն ասում է, որ միության հիմնադրման 95-րդ հոբելյանական տարեդարձն են նշում այս տարի, զուգահեռ շարունակում նաև նոր ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացները։

Back to top button