ԿարևորՀասարակություն

Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնում են, որ Հայ Առաքելական Եկեղեցին մայիսի 19-ին կնշի Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոնը:

Մայր Աթոռը հայտնում է, որ սա առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Ս. Հարության հիսուներորդ օրը: Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, հավասար Հորը և Որդուն:

Back to top button