Շարուկ ակներ

Օսկարի հավակնող հայկական ֆիլմ, որն արժանացել է միջազգային 14 մրցանակի․ «Շարուկ ակներ»

Հայ կինոյի օրը, Երևանում կայացած Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» ճանաչվեց «250 կմ»- ը։

«250 կմ»-ը 2020 թվականի արցախյան 44- օրյա պատերազմի դեպքերից մեկի հիման վրա նկարահանված ֆիլմ է, որն առայժմ ունի միջազգային 14 մրցանակ։

Ֆիլմի ռեժիսորը Հասմիկ Մովսիսյանն է, մասնագիտությամբ՝ բժիշկ, որն ավարտել է նաև Մոսկվայի Գերասիմովի անվան համառուսական պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտը։ Երիտասարդ կինոռեժիսորը նկարահանել է 4 կարճամետրաժ ֆիլմեր, որոնցից մեկը եղել է դիպլոմային աշխատանք, որը հետո դարձել է ինքնուրույն ֆիլմ և մասնակցել միջազգային փատատոների՝ հասնելով մեծ հաջողությունների։

«250 կմ» ֆիլմը 2024 թվականի արժանացել է առաջին մրցանակի Օհայոյի Աթենքի 51-րդ միջազգային կինո+վիդեո փառատոնում (51st Athens International Film + Video Festival) և պաշտոնապես կարող է դառնալ Օսկարի հավակնորդ։

«Ինձ համար շատ կարևոր էր, որ Ֆիլմում ընդգրկվեին արցախցի դերասանները, և հնչի Արցախի բարբառը, ինչը կարողացա կազմակերպել»․ մեր զրույցում ասում է կինոռեժիսոր Հասմիկ Մովսիսյանը։

Back to top button