Հայագիտակ

Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը 200 տարեկան է. «Հայագիտակ»

Այս տարի լրանում է Թիֆլիսում Ներսես Աշտարակեցու հիմնած դպրոցի 200 տարին։ Պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն ասում է. «Իր հարյուրամյա գոյության ընթացքում շուրջ 2000 շրջանավարտ է տվել դպրոցը, որոնք բոլորն էլ դարձել են նշանավոր քաղաքական, հասարակական, մշակութային հայտնի գործիչներ, մանկավարժներ։

Այստեղ սովորել են Աղայանը, Թումանյանը, Նազարյանը, Գայը, Միկոյանը և շատ այլ նշանավորներ»։ Ներսիսյան դպրոցը մեծապես նպաստել է ժամանակակից արևելահայերենի ձևավորմանը, վիրահայությանը սովորեցրել է հայերեն։ Դպրոցն ունեցել է հիանալի պայմաններ, նպաստել է նաև չունևոր, բայց օժտված երեխաներին ուսում ստանալու գործում։

Back to top button