Հակամարտության տեսակները շատ են, սակայն ամենահինը, որը գալիս է մեր առասպելներից, վիշապամարտն է։ Մնացածը ավելի շատ կենցաղային, սովորական մարդկային հարաբերությունների հետևանք են։ Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեքստաբանության ամբիոնի վարիչ, մշակութաբան Թամար Հայրապետյանն ասում է.
«էպոսում հակամարտությունը հաղթահարելու կամ չհաղթահարելու տարբեր ձևեր են գործում։ Հասարակությունը բանական է այն չափով, ինչ չափով նրա կողմից օգտագործվում են մարդկության արժեքային ձեռքբերումները, որոնք հարուցում են հաղորդակցման ձևերի մշակութային յուրացման որոշակի կոմունիկատիվ և նորմատիվ բարոյականության խնդիրներ»։