Հայագիտակ

«Սասնա Ծռերի»՝ Սասունում, Մուշում և Մոկքում ստեղծված տարբերակներն էականորեն տարբերվում են. «Հայագիտակ»

«Սասնա Ծռերի»՝ Սասունում, Մուշում, Մոկքում ստեղծված տարբերակները նման չեն իրար`ասում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, մշակութաբան Թամար Հայրապետյանը:

«Սասունի տարբերակներում հերոսները ջլապինդ են, հերոսական, երգվող հատվածներ չկան, նրանք սովորական, մարդկային ծագում ունեն, Մշո տարբերակներում Սանասարն ու Բաղդասարը ջրային ծագում ունեն, դրանք ունեն երգվող հատվածներ, ավելի հարուստ են իրադարձություններով, Մոկքի տարբերակներում կան երգվող հատվածներ ու ողորմիսներ», — նշում է մշակութաբանը:

60-ից ավելի գրի առնված ոչ մի տարբերակ չի կրկնում մյուսին, քանի որ դրանք անցնում էին բերանից բերան, և ամեն ասացող ավելացնում կամ պակասեցնում էր որևէ բան։

Back to top button