ԿարևորՀասարակություն

Այսօր Ջազի միջազգային օրն է

Ջազի միջազգային օրը նշվում է ապրիլի 30-ին, 2012 թվականից:

Ջազի միջազգային օրվա նպատակն է «ջազի դերի մասին միջազգային հանրության իրազեկման մակարդակի բարձրացումն է՝ որպես հանրության միջև խաղաղությանը, համերաշխությանը և երկխոսությանը նպաստող ուժ»։

Տոնի մասին հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսին ժամանակ՝ 2012 թվականի նոյեմբերին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Հերբերթ Հենքոքը բացեցին Փարիզում առաջին միջազգային ջազի օրը։

2017 թվականի հոկտեմբերին, ՅՈՒՆԵՍԿՕ–ն պաշտոնապես հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգը (Ռուսաստան) և Սիդնեյը (Ավստրալիա) կնշանակվեն ընդունող քաղաքներ համապատասխանաբար 2018 և 2019 թվականներին։ Ջազի միջազգային օրը Սանկտ Պետերբուրգում նշվել է ապրիլի 28-ից մինչև ապրիլի 30-ը և իր մեջ ներառել է ուսուցողական ծրագրեր և համերգ Մարիինյան թատրոնի երկրորդ բեմում՝ հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ։

Հայաստանում առաջին ջազ նվագախումբը դեռևս 1936 թվականին հիմնել է շեփորահար Ցոլակ Վարդազարյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի հայրը: 1970-ականներին Հայաստանի ջազային նվագախումբը մեծ ճանաչում ուներ։ Հայաստանի պետական էստրադային նվագախումբը Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ առաջինն էր ԽՍՀՄ ջազային նվագախմբերից, որը հյուրախաղերով հանդես եկավ ԱՄՆ-ում, որտեղ նրանք 25 համերգ տվեցին։

Հայաստանում ջազային երաժշտության տարածման և զարգացման մեջ նշանակալի ներդրում ունեն Արտեմի Այվազյանը, Լևոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը (Չիկո), Տաթևիկ Հովհաննիսյանը, Վահագն Հայրապետյան, Արտո Թունջբոյաջյան, Արմեն Հյուսնունց, Ստեփան Շաքարյան և ուրիշներ:

Ամեն տարի Երևանի քաղաքապետարանը Գաֆեսճյան քանդակների պուրակի տարածքում (Կասկադ համալիր) Ջազի միջազգային օրը տոնական համերգ է նախաձեռնում։

Back to top button