ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Տարածաշրջանի նոր տեխնոլոգիական հաբ՝ գլոբալ խաղացողների համար․ WCIT-ն երկրորդ անգամ կգա Հայաստան

SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը մի քանի շաբաթ առաջ դատական հայց ներկայացրեց OpenAI տեխնոլոգիական ընկերության և նրա ղեկավարների դեմ՝ ի վնաս մարդկությանը աշխատելու համար։ Չնայած Մասկը OpenAI-ի համահիմնադիրներից ու առաջին խոշոր ներդրողներից էր, բայց 2018-ին հեռացավ ընկերությունից։ Օրեր առաջ էլ հայտարարեց՝ արհեստական ընդհանուր բանականության հզորացման դեպքում «ապագան մեր կարիքը չի ունենա»։

Այս հայտարարությունից 2 շաբաթ անց էլ Եվրախորհրադարանն ընդունեց արհեստական բանականության կարգավորման մասին առաջին օրենքը, որով արգելվեց ԱԲ-ի այն հավելվածների կիառումը, որոնք կարող են սպառնալ քաղաքացիների իրավունքներին։

Գրեթե 2 տարի արհեստական բանականությունը մեր իրականությունում է, նույնքան ժամանակ էլ քննարկվում է հարցը՝ սա հնարավորությո՞ւն է, թե՞ սպառնալիք։ Դատական հայցերի,  խիստ քննադատությունների ու նույնիսկ պատիժների ներքո ԱԲ-ն շարունակում է զարմացնել։ Վերջին «նվաճումները» բժշկության ոլորտում են՝ արհեստական բանականությունը հիվանդություններ է ախտորոշում  ու դրանց բուժման՝ նախկինում անհայտ միջոցներ առաջարկում։ Այս աշնանը տեխնոլոգիական ոլորտի գլոբալ խաղացողները արհեստական բանականության  անսահմանության ու էթիկայի խնդիրները կքննարկեն Հայաստանում։  Երևանը երկրորդ անգամ հյուրընկալելու է Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։

«Շատ կարևոր են նմանատիպ միջոցառումները չթերագնահատել, բայց և միևնույն ժամանակ չգերագնահատել, այսինքն՝ չստեղծել էնպիսի ակնկալիք, չձևավորել այնպիսի սպասում, որ հետագայում դրան հետևի հիասթափությունը, դրանով է շատ կարևոր, որ հիմա հստակ ուղերձները ձևակերպենք, թե ինչու ենք կրկին որոշել wcit -ին բերել Հայաստան, ինչպես նաև առհասրակ հնարավորինս շատ փորձել ներգրավվել նման միջազգային միջոցառումները Հայաստանում։  Մենք սա ընկալում և համարում ենք իբրև հնարավորություն, գործիք, միջոց մի քանի խնդիր մեզ համար լուծելու, միայն այն որ այսօր Հայաստանը իր համար ռազմավարակն ուղղությունները արձանագրում է և էնտեղ կարևորագույնյ ներկայություն է ունենում արհեստական բանականությունը, մենք տեսնում ենք ուղիղ կապ՝ հնարավորություն ստեղծելու և  Հայստան բերելու կարևոր բովանդակություն՝ ի վերջո այս միջոցառման ընթացքում կարևորագույն պանելային քննարկումներ են անցկացվելու, ուղերձներ են հնչելու այսինքն՝ սրանից օգտվելու է մեր տեղական տեխնոլոգիական  համայնքը»,-ասում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

 Նախարարը սպասվելիք համաժողովը լավ հնարավորություն է համարում  Հայաստանի տնտեսության, հայկական ստարտափների զարգացման, մեր երկրի՝ տարածաշրջանի նոր տեխնոլոգիական հաբ դառնալու համար։ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը առաջին անգամ 2019-ին է  Հայաստանուն անցկացվել, բայց այս անգամ միջոցառման մասշտաբներն ու քննարկվելիք թեմաները աննախադեպ են․

«Նախատեսում ենք հրավերներ ուղարկել տարբեր երկրների, առնվազն՝ հին գործընկերներին, բայց ոչ միայն։ Կդիտարկենք նաև գիտության կամ տեխնոլոգիաների այլ երկրների նախարարաներին կամ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությունը, բայց ոչ թե քննարկելու ներհայաստանյան տարատեսակ լուծումներ, այլ ուղղակի խոսելու այն թեմաներով, որոնք ըստ էության դրված են լինելու համաժողովի բովանդակության տակ»։

Համաժողովի բովանդակությունը ձևակերպված է երկու նախադասությամբ՝ մտքի ուժը և ԱԲ-ն սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակում։ Այս անգամ կարևոր են ոչ թե մասնակից ընկերությունների անունները, այլ բովանդակությունը՝ ասում է DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, բայց ի վերջո մի քանի անուններ հնչեցնում․

«Այս պահի դրությամբ ամպագոռգոռ անուններով չենք ուզում ոչ մեկին զարմացնել, բայց վստահեցնում եմ, որ 2019 թվականի մակարդակից ոչ պակաս է լինելու, իսկ եթե կազմակերպություններով ասեմ, դա Nvidia-ն է, Synopsis-ը և այլ կազմակերպություններ, էս անգամ ինչի չենք հնչեցնում անուններ, որպեսզի ֆոկուսը լինի բովանդակության վրա»։

Կարապետյանը նաև հիշեցնում է՝ նախորդ համաժողովի շնորհիվ Հայաստանը իսկապես վերածվեց տեխնոլոգիական կենտրոնի, օրինակ շիփդիզայնի շուկայի 70 տոկոսը զբաղեցնող ընկերությունները ունեցան ներկայացուցչություններ Հայաստանում, միջազգային լսարանի ու մամուլի հազարավոր հիշատակումները շարունակվում են մինչ օրս, նաև տեղական տեխնոլոգիական ընկերությունները զարգացան․

«Մենք բավական շատ պատմություններ ունենք, այսպես ասած հաջողության պատմություններ, երբ նոր, ընդհանրապես նոր կազմակերպություններ են ստեղծվել՝ շնորհիվ այդ հանդիպումների, network-ի, որը կայացել է 2019 թվականին։ Դրանք երկարատև են, դու չես կաող միանգամից հաշվարկել, հստակեցնել, բայց եթե մենք տեսնենք քանի մարդ է մասնակցել, քանի հազար մարդ է եկել Հայաստան, մեդիայում ինչպիսի քանակի հիշատակումներ ենք լսել Հայաստանի մասին, դրանք լուրջ արդյունքներ են» ։

Այս տարի առաջին անգամ կոնկգրեսն ունենալու է նաև ստարտափների գավաթ։ Մասնակից բոլոր երկրներից ստարտափփերները հնարավորություն կունենան իրենց արտադրանքը ներկայացնելու և հաղթելու դեպքում ֆինանսական աջակցություն ստանալու։ Հոկտեմբերի 4-7-ը ոլորտի միջազգային առաջատարները կքննարկեն օրինակ «ԱԲ-ի կանացի հմայքը», «Կանաչ Արհեստական բանականություն», «Էթիկա, հասարակություն և կառավարում» թեմաները։Այս պահին Հայաստանը իր միջոցներից 750 000 դոլար է հատկացրել կոնգրեսի անցկացմանը, նախորդ անգամ ծախսերը կազմել են շուրջ 450 մլն դոլար։ 

Back to top button