ԿարևորՄիջազգային

Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին

Վթարի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը, հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։

«Կործանված ուղղաթիռում կենդանության նշաններ չեն հայտնաբերվել»,- ասել է նա IRIB հեռուստաալիքի եթերում։ Ուղղաթիռում են եղել նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզի ուրբաթօրյա իմամը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը եղանակային վատ պայմանների պատճառով վթարային վայրէջք է կատարել։ Ռայիսին ուղղաթիռով վերադառնում էր Ալիևի հետ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ -ի բացման արարողությունից։

Back to top button