ԿարևորՀասարակություն

Սուրեն Պապիկյանը հարավարևելյան սահմանագոտում հետևել է մարտական դիրքեր տանող ճանապարհների կառուցման աշխատանքներին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 20-ին այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման, ինժեներական հագեցվածության, մարտական դիրքեր տանող ճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքներին, ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում:

«Պատասխանատու պաշտոնյաները և շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները զեկուցել են իրականացվող մեծածավալ աշխատանքների մասին, հավաստիացրել, որ ստանձնած պարտավորությունները կկատարվեն սահմանված ժամկետում:

Ստորաբաժանումների հրամանատարներին հանձնարարել եմ լիարժեքորեն ստուգել կատարվող աշխատանքի որակը և ի հայտ եկած թերությունները պատշաճ կարգով ներկայացնել ըստ վերադասության:

Հետաքրքրվել եմ նաև զորամիավորման պահպանության գոտիների, բնագծերի կահավորմամբ, նոր ենթակառուցվածքների ստեղծմամբ:

Բանակային զորամիավորման հրամանատարը զեկուցել է ինժեներական հագեցվածությանն ուղղված ամենօրյա ինտենսիվ քայլերի մասին»,- նշված է գրառման մեջ:

Back to top button