Հայագիտակ

Արվեստի կանացի թովչանքը. «Հայագիտակ»

Արվեստը միշտ է գրավել կանանց։ Եվ կանայք միշտ զբաղվել են արվեստի տարբեր ճյուղերով, իհարկե, նաև նկարչությամբ, սակայն հանճարեղ կին նկարիչների անուններ պատմությունը չի հիշատակում։ Ինչո՞ւ է այդպես: Մի՞թե միայն այն պատճառով, որ «սա տղամարդկանց աշխարհ է»։

Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատակցուհի, արվեստաբան Հասմիկ Բադալյանն ասում է. «Ավանդաբար, դարեր շարունակ, ընդունված է եղել, որ կինը պիտի զբաղվեր ընտանիքով, երեխաներով, ամուսնով։ Բացի դրանից, կանայք չէին կարող ստանալ մասնագիտական նկարչական կրթություն, ուստի նրանք ճիշտ չէին պատկերում մարդկային մարմինը։ Սակայն վիճակը փոխվեց 19-րդ դարից։ Կանայք էլ սկսեցին նկարչական կրթություն ստանալ։ Կային, և հիմա էլ կան շնորհալի նկարչուհիներ, բայց նրանք շատ չեն հանրայնացվում։ Ի դեպ, եթե համեմատենք, նկարող հայուհիներն ավելի շատ են, և շուտով նրանց կտավները կցուցադրվեն մեր պատկերասրահի մշտական ցուցադրությունում»։

Back to top button