Հայագիտակ

Բաբկեն Սիմոնյանի 50 տարվա ստեղծագործական ուղու ամփոփումը՝ «Խաչքարված երկիր» ժողովածուում․ «Հայագիտակ»

Բանաստեղծ, թարգմանիչ և սերբագետ Բաբկեն Սիմոնյանն ընթերցողի դատին է հանձնել իր բանաստեղծությունների նոր՝ «Խաչքարված երկիր» ժողովածուն։

Գրքում տեղ են գտել ինչպես արդեն հայտնի, այնպես էլ մինչ այժմ անտիպ բանաստեղծություններ, որոնց հիմքում սերն է Հայրենիքի ու հարազատների նկատմամբ, ինչպես նաև ուղևորությունների տպավորություններով գրված ստեղծագործություններ։

Ինչպես միշտ, Սիմոնյանը ջերմ զգացմունքով է գրում թե՛ իր պատմական հայրենիքի, թե՛ այսօրվա Հայաստանի մասին՝ հոգու խորքում ունենալով երկրի ապագայի հանդեպ տագնապի մեծ զգացում։

Այս ժողովածուն ասես բանաստեղծի ստեղծագործական կյանքի 50 տարվա ամփոփումը լինի՝ հոբելյան, որը մեծ շուքով նշվեց անցյալ տարի։

Կարդացեք նաև

Back to top button