
ՀՀ Կառավարությունն աջակցում է տնտեսվարողներին ՀՀ-ից արտահանել թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկ դեպի Եվրամիության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ․
Արտահանման ծավալի փոխհատուցման սահմանաչափերն են՝
Ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար — 770 դրամ,
Լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար — 275 դրամ,
Պղպեղի յուրաքանչյուր 1 կգ-ի համար — 400 դրամ,
Ծաղկի յուրաքանչյուր մեկ հատի համար -37 դրամ
Ծրագրից կարող են օգտվել իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք ՀՀ տարածքից հունիսի 1-ից հուլիսի 1-ը կիրականացնեն արտադրանքի արտահանում:
Ընդհանուր, Կառավարությունը կսուբսիդավորի 1 միլիարդ 912,5 միլիոն դրամի չափով՝
Լոլիկի համար՝ 550 միլիոն դրամի չափով,
Պղպեղի համար՝ 800 միլիոն դրամի չափով,
Ելակի համար՝ 192․5 միլիոն դրամի չափով,
Ծաղկի համար՝ 370 միլիոն դրամի չափով:
Նախատեսվում է, որ հունիսին կարտահանվի ավելի քան 4,250 տոննա բանջարեղեն, ելակ և 10 միլիոն հատ ծաղիկ:





