ԿարևորՀասարակություն

Սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծն ԱԺ օրակարգում չընդգրկվեց

ԱԺ-ն մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հայտարարության նախագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը։

51 պատգամավոր դեմ քվեարկեց, 27–ը` կողմ։

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց:

Խորհրդի որոշմամբ` Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում Գեւորգ Պապոյանին կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հայկ Ցիրունյանն էլ կփոխարինի Վիգեն Խաչատրյանին:

ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում Վիգեն Խաչատրյանին կփոխարինի պատգամավոր Միքայել Թումասյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:

Խորհրդի որոշմամբ չի ընդունվել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանին Լեւոն Քոչարյանով փոխարինելու առաջարկը: «Ազգային ժողովի ութերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ կատարվել են մի շարք փոփոխություններ:

Back to top button