ԿարևորՄիջազգային

ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել

Եվրամիության մի քանի երկրներ մտադիր են մինչև մայիսի վերջ ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն, Էր-Ռիադում Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ նիստի շրջանակում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Սպասվում է, որ մի քանի եվրոպական երկրներ կճանաչեն Պաղեստինի պետությունը մինչև մայիսի վերջ»,- Բորելի խոսքերն է մեջբերում Asharq TV-ն։ Միաժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավարը չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։

Ներկայումս Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 140-ը։ Եվրոպական պետություններից Պաղեստինի անկախությունը ճանաչել են Բուլղարիան, Հունգարիան, Կիպրոսը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան և Շվեդիան։ Ավելի վաղ Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին հայտարարել էին Իռլանդիայի, Իսպանիայի, Նորվեգիայի և Սլովենիայի իշխանությունները։

Back to top button