ԿարևորՀասարակություն

Միրզոյանը և Ֆլոյդը ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը միջուկային զինաթափման հարցում

Մայիսի 20-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հետ:

Երկուստեք ընդգծվել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի* դերը չտարածման և միջուկային զինաթափման
հարցում։

«Հայաստանը՝ որպես չտարածման ջատագով, հավատարիմ է պայմանագրին իր հանձնառությանը, ինչպես նաև կարևորում է մինչ օրս կազմակերպության հետ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունն ու տեսանելիության ավելացումը։»

Զրուցակիցները քննարկել են կազմակերպության հետ Հայաստանի փոխգործակցության հարցեր, մասնավորապես կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի համատեքստում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից պայմաններում առկա մարտահրավերներին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի։

Հայաստանը պայմանագիրը ստորագրել է 1996թ. հոկտեմբերի 1-ին և վավերացրել է 2006թ. հուլիսի 12-ին:

Back to top button