Հայագիտակ

Ընտանեկան դրաման Մուրացանին հասցրեց հոգեբուժարան. «Հայագիտակ»

Հանապազօրյա հացի փողը Մուրացանը վաստակում էր հաշվապահությամբ` ասում է արձակագիր, բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զինաիդա Բալայանը։

Դրանով էր պահում սիրած կնոջը` Ոսկեհատին, և իրենց երեք երեխային։

Մուրացանը միասեր էր, սակայն Ոսկեհատի դավաճանությունը, որին հաջորդեց սիրեկանի հետևից նրա մեկնելը Գերմանիա, կոտրեց գրողի նուրբ ոգին։ Չէ՞ որ նա ռոմանտիկ էր ոչ միայն իր ստեղծագործություններում, այլև կյանքում։ Հատկապես կարոտում էր երեխաներին, որոնց կինը իր հետ էր տարել։

Սակայն գրողն անմահ է իր գործերով, իսկ Մուրացանի պատմավեպերը և նրա` ժամանակի խնդիրներին անդրադարձող վեպերը այսօր էլ ընթերցվում են ու չեն հնացել։

«Նոյի ագռավը», «Առաքյալը» այսօրվա համար էլ հրատապ հարցեր են վերլուծում։ Դե, իսկ «Գևորգ Մարզպետունին» հայրենասիրության իսկական դպրոց է մեր բարդ իրավիճակում։

Back to top button